Press "Enter" to skip to content

Երկիր Ծիրանուց դուրս եկան անդամների 50%-ը

Երկիր Ծիրանին խոստանում է այլևս չպառակտվել

ԵՐԵՎԱՆ  — Երկիր Ծիրանին ծանր հարված ստացավ վերջին օրերին՝ կուսակցությունը լքեցին միանգամից երեք կուսակցական: Այսինքն տարբեր շահվարկներով անդամների 50-ից 75%-ը:

Այս պահին հստակ հայտնի է, որ կուսակցությունը լքել է Մարինա Խաչատրյանը և սենց մի հատ էն որ մի հատ սենց սև-սև տղա կար կարճ մազերով, այ դա։ Աղբյուրները նաև հայտնում են, որ ևս մեկ կին է դուրս էկել, սակայն բացառված չի, որ էդ կինը երբեք չի եղել կուսակցության անդամ։

“Մենք շարունակելու ենք պայքարը նաև ԵԾ-ից դուրս գալուց հետո,” — նշում է Մարինա Խաչատրյանը։ “Մոտակա օրերին մենք կստեղծենք նոր քաղաքական ուժ՝ գուցե կոալիցիա կամ կոնսորցիում կամ ալիանս և կմասնակցենք ավագանու ընտրություններին”։

Լրագրողների այն հարցին թե ում հետ է հիմնելու նոր կուսակցությունը Խաչատրյանը պատասխանեց. “Դե էն որ մի հատ սենց սև-սև տղա կար կարճ մազերով, հիշում եք? Այ ինքը ոնց-որ ասեց՝ օկ”։

Զարուհի Փոստանջյանը զուսպ է արձագանքել այս քայլին. “Որևէ խնդիր չեմ տեսնում Մարինա Խաչատրյանի հեռանալու հետ կապված։ Բայց էն սև-սև տղեն, որ գնաց շատ ափսոս էր։ Էն որ սենց կարճ մազերով մազալու դեմք էր։ Գոքոր էր անունը, թե Բենիամին.. չեմ հիշում”։