Press "Enter" to skip to content

Բիլզերյանը չի հերքել Քոչարյանի նոր կուսակցությանը անդամակցելու լուրը

Հեռախոսազրույցի տեքստն առանց խմբագրության

ԲԱՆԳԿՈԿ — ՀՀ քաղաքացի դառնալու պատվավոր ձեռքբերումը Թաիլանդում նշող Դեն Բիլզերյանը ոչ հերքել, ոչ հաստատել է Ռոբերտ Քոչարյանի նոր կուսակցությանը անդամակցելու մասին լուրը։

Ստորև ներկայացնում ենք մեր հեռախոսազրույցն ամբողջությամբ։

Խմբագիր՝ Պարոն Բիլզերյան ճի՞շտ է, որ դուք անդամակցելու եք Ռոբերտ Քոչարյանի նորաստեղծ կուսակցությանը։

Բիլզերյան՝ Ո՞վա…

Խմբագիր՝ Դեն ինպե՞ս որոշեցիք կուսակցական դառնալ։

Բիլզերյան՝ Ո՞րտեղից ձեզ այս համարը… [հնչում են թարմ անգլերեն հայհոյանքներ]

Խմբագիր՝ Կիսու՞մ եք երկրորդ նախագահի դիրքորոշումները։ Երկիր մեդիայի եթերները դիտե՞լ եք։

Բիլզերյան՝ Կներեք, ես տվյալ պահին մի փոքր խառն եմ՝ թեթև, 8 հոգանոց օրգիայի մեջ եմ։ Կարո՞ղ եք մի 2 ժամից զանգահարել։

Խմբագիր՝ Ճի՞շտ է, որ մի շարք հանրապետականներ նույնպես ձեզ են միանալու։ Օրինակ ձեր նոր ընկեր Սամվել Ալեքսանյանը։

Բիլզերյան՝ [բարձր ճչում է] Մի կանգնիր։

Խմբագիր՝ Ի՞նչ։

Բիլզերյան՝ Մի կանգնիր։ Այո՛ Ջեսսիկա, այո՛։

Խմբագիր՝ Պարոն Բիլզերյա՞ն….

Բիլզերյան՝ Հլը էն ճիպոտն ու պերֆերատորը փոխանցեք…

Խմբագիր՝ Պարոն Բիլզերյան, ճի՞շտ եմ հասկանում, որ ոչ հերքում, ոչ հաստատում եք լուրը

Բիլզերյան՝ Խառն եմ այ ցավդ տանեմ։ Համ էլ ռոումինգի մեջ եմ [աշխատող պերֆորատորի ձայն]

Բիլզերյանը անջատում է հեռախոսը

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.