Press "Enter" to skip to content

Հայ տատիները դեմ են ընտրակաշառքի քրեականացմանը

“Խնդրում եմ, տեր Աստված, թող չքրեականացնեն”

ԵՐԵՎԱՆ — Իշխանության առաջարկով ընտրակաշառքի վերցնելը պատժվելու է ազատազրկմամբ մինչև 3 տարի։ Նախաձեռնությանը դեմ են հանդես եկել հայ տատիները՝ այսինքն բնակչության 47%֊ը։

Հայ տատիների շարժման առաջնորդ տիկին Վալենտինա Պետրոսյանը ‘տարեցների հանդեպ ոտնձգություն’ է որակում կառավարության նախաձեռնությունը։ Պետրոսյանը նշում է՝ “Ակնհայտ է, որ եթե իրոք քրեականացնեն ընտրակաշառքը, ապա հայ տատիների ճնշող մեծամասնությունը մեկ օրում կհայտնվի ճաղերի հետևում։ Իսկ առջևում մուրաբա փակելու սեզոնն է”։

Վերլուծաբանները ևս միակարծիք են, որ նոր օրենքը ունի հստակ տատատյաց մոտեցում։ Մամիկոն Պուպյանցը նշում է, որ քայլը ժամանակավրեպ է. “Ես նշում եմ, որ քայլը ժամանակավրեպ է։ Այդ տատիները դեռ կարող են ինչ-որ օգուտ տալ ազատության մեջ մնալով.. օրինակ… շատերը կաշառք վերցնելուց բացի երկար ժամանակ նաև կաշառք չեն վերցնում։ Ոմանք ամիսներով առանց կաշառք վերցնելու հանգիստ ապրում են”։

Ոստիկանությունը արդեն ստեղծել է հատուկ սառնասիրտ օպերներից բաղկացած ջոկատ, որը կբռնի կաշառակեր տատիների ձեռքից և կմեկուսացնի մոտակա երեք տարով։