Press "Enter" to skip to content

ԵԱՀԿ Մինսկի խումբը խնդրում է հեռու պահել Դեն Բիլզերյանին շփման գծից

Բիլզերյանը առաջին անգամ կհամտեսի «տուշոնկա»

ՄԻՆՍԿ — ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որով կոչ են անում Հայաստանի իշխանություններին հեռու պահել Դեն Բիլզերյանին շփման գծից։ Բանն այն է, որ պոկերի վարպետ, միլիոնատեր, փլեյբոյ և զենքի մեծ սիրահար Բիլզերյանը երեկ հաշվառման է կանգնել ՀՀ Զինված ուժերում։ Համանախագահների կարծիքով զորակոչիկ Բիլզերյանը կարող է կտրուկ փոփոխել ուժերի հավասարակշռությունը։ Բիլզերյանը, ով միշտ ճանապարհորդում է հսկայական զինանոցով և առնվազն 10-12 պոռնոաստղերի ուղեկցությամբ կարող է հոգեբանական բարդույթներ ստեղծել ադրբեջանցի զինվորների մոտ։

Բիլզերյանի առաջին լուսանկարը տղամարդու հետ

Բիլզերյանը հաշվառման է կանգնել Արաբկիրի զինկոմիսարիատում։ Բայց նախքան դա՝ շորտերով ներկայցած Բիլզերյանին զինկոմը տուն է ուղարկել փոխվելու ու սափրվելու։ Բուժհանձնաժողովը ծառայությանը խոչընդոտող ոչ մի հիվանդություն չի հայտնաբերել. «Ասեցինք կուզե՞ս մի թեթև հարթաթաթություն գրենք, կտրուկ մերժեց»,- նշում է զննություն իրականացրած բժիշկներից մեկը։

Ինքը Բիլզերյանը դեռ չի արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչին, բայց արդեն գտնվում է Արցախի տարածքում, ինչի մասին վկայում են թե՛ Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի հետ սելֆիները, թե՛ #ZhngyalovDan հեշթեգի տարածումը ինստագրամում։

Դեռևս պարզ չէ Բիլզերյանի բանակի քեֆի վայրն ու օրը։

Մեկ մեկնաբանություն

  1. Վահագն Վահագն 28/08/2018

    Ոնց կարող ա մի երկու սեռավարակ հայտնաբերած չլինեն??)))

Մեկնաբանությունները փակ են.