Press "Enter" to skip to content

Մերկելի այցի ընթացքում ԱԱԾ-ն կանխել է կանցլերին ֆաշիստների մասին անեկդոտ պատմելու 47 փորձ

Ակտիվիստը ցույց է տալիս Մերկելին հին հայկական սվաստիկաները

ԵՐԵՎԱՆ — ԱԱԾ մամուլի ծառայությունը փոխանցում է, որ առնվազն 47 դեպք է գրանցվել, երբ քաղաքացիները փորձել են մոտենալ Մերկելին ու ինչ-որ եզ անեկդոտ պատմել Հիտլերի մասին:

Գերմանիայի կանցլերի երկօրյա այցի ընթացքում մի շարք շուլուխքչի քաղաքացիներ փորձել են Մերկելին մոտենալ և սելֆի անելու պատրվակով պատմել Երկրրորդ համարշարխհային պատերազմի մասին  ոչ պոլիտ կոռեկտ էն եզ անեկդոտներից։

ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել 47 քաղաքացի, որոնցից մի մասը ԱԺ պատգամավորներ են։ Ծառայությունը չի հրապարակում համը հանած պատգամավորների անունները բացի Գալուստ Սահակյանից։

Անեկդոտ պատմողներից մեկը նաև փորձել է ցույց տալ Կարգին հաղորդման էն կտորը, որտեղ Հայկոն ֆաշիստներին օգնելու դեր է տանում։ Այդ տեսանյութի ցուցադրությունը ևս խափանվեց։

Բացի դրանից երկու քաղաքացի փորձել են մոտենալ կանցլերին և ասել, որ հայերն ու գերմանացիները արիական ազգեն են և իրար պիտի հասնեն նեղ օրով և օգնեն։ Սակայն այդ եզերին ևս բերման են ենթարկել այս օրերին։