Press "Enter" to skip to content

Միջազգային համայնքը դիմել է ՀՀ կառավարությունը՝ “Հիմա էս թավշյա փոփոխությունը վերջնական ա, չէ՞”

Աշխարհը փորձում է գլուխ հանել Հայաստանի վիճակից

ԵՐԵՎԱՆ — Միջազգային համայնքը փորձում է հասկանալ արդյոք էս նոր վիճակը վերջնական է, թե հետո կարողա էլի համը դուրս гա ու էն հին վիճակին ամեն ինչ վերադառնա։

Հայաստան ժամանած ՄԱԿ հատուկ հանձնակատար Բասամ Գանդին այս օրերին կոնսուլտացիաներ է անցկացնում հայկական քաղաքական ուժերի հետ՝ հասկանալու վերջը ինչ է լինելու։

“Մեզ վպրինցիպի մեկա ինչ կլինի, ոնց կլինի,” — ասում է ՄԱԿ ներկայացուցիչը — “Տուպը հասկանանք էս վիճակը երկար ա լինելու, թե ուղղակի ինչ-որ խաղեր մաղեր են ու վերջում էլի ՀՀԿ-ն վերադառնալու ա։ Ուղղակի շատ անսովոր ու սյուռ վիճակ ա ու տենց օբշի չենք ջոկում ինչ սպասենք ձեր երկրից”։

Կառավարության ներկայացուցիչները ստեղծել են աշխատանքային խումբ, որ ՄԱԿ հանձնակատարին կբացատրեն ինչքան լուրջ ու երկարաժամկետ է թավշյա իրավիճակը։