Press "Enter" to skip to content

Օլիգարխները կոչ են անում ԱԾԾ-ին օգոստոսին արձակուրդ գնալ

ՀՀԿ-ն կոչ է անում ԱԱԾ-ին արձակուրդ գնալ գոնե մեկ ամսով

ԵՐԵՎԱՆ — ՀՀ օլիգարխների իրավունքների պաշտպանության ՀԿ֊ները կոչ են արել կառավարությանը օգոստոսին զերծ մնալ նոր բացահայտումներից։

Օլիգաֆռենդ հիմնադրամի տնօրեն Ադելաիդա Մանուկյանը պնդում է. “Ոչ ոք չի արդարացնում օլիգարխների արած գողությունները, բայց մարդու իրավունքների մեջ մտնում է նաև տարվա մեջ մի քանի շաբաթ հանգստանալը։ ԱԱԾ-ի ներխուժումները, որքան էլ շնորհքով չլինեն, միևնույնն է խաթարում են հայ օլիգարխների իրավունքները, որոնցից շատերը, ի դեպ բազմազավակ հայրեր են”։

Ներկայանալ չցանկացող օլիգարխներից մեկը նշեց. “Աժժ ջան, ես անձամբ բազմազավակ հայր եմ ու հայ եմ ու Նիկոլին կողմ եմ քվեարկել, որովհետև ինքը իմ քաղցր ախպերն ա”, — նշում է անանուն Ալեքսանյանը, — “հմի ես խի պտի նստեմ սպասեմ էդ մասկեքով մարդիկ գան ինձ տանեն.. էն էլ օգոստոսին՝ էդ դառը կորիզ ամսին.. բա վաղը մյուս օր երեխես ինչ ա ուտելու.. հացով շաքար? ”

ԱԱԾ-ն առայժմ չի արձագանքել հիմնադրամի կոչերին, սակայն խոստանում է էդ անանունի երեխեքը անտեր չեն մնա։