Press "Enter" to skip to content

ՀՅԴ. “Չէ, դե էս կառավարությունում հազար անգամ ավելի հաճելի է աշխատել”

Շատ գոհ ենք, շնորհակալ ու հին

ԵՐԵՎԱՆ — Դաշնակցության գերագույն բյուրոն հայտարարություն է տարածել, որի համաձայն նոր կառավարության մեջ աշխատելը շատ ավելի հաճելի է քան նախկին բոլոր կառավարություններում։

“Այո, մենք եղել ենք նախորդ գրեթե բոլոր կառավարություններում, բայց էս մեկը լիովին փոխեց մեր կյանքը,” — նշում է հաղորդագրությունը, — “ստեղ համ մարդիկ են ավելի լավը, համ ոգին ավելի աշխատանքային է, համ էլ դե չեն գողանում բյուջեից”:

Դաշնակցության մարմնի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բացատրում է, որ իրենք վաղուց են երազել լինել մի կառավարության անդամ, որը կոռուպցիայի մեջ թաթախված չէ. “Գիտեք.. մենք վաղուց էինք երազում լինել մի կառավարության անդամ, որը կոռուպցիայի մեջ թաթախված չէ”։

ՀՅԴ-ն հույս է հայտնում, որ հեղափոխության հաջողությունը կամրապնդվի և նրանք այլևս երբեք ստիպված չեն լինի կոռումպացված կառավարության մաս կազմել։