Press "Enter" to skip to content

Ցուցարարները պնդում են, որ Կաթողիկոսի աղոթքները տեղ չեն հասնում

Աղբյուրների համաձայն Գարիգին Բ-ին անձամբ հովհանավորում է Գարբիել հրեշտկապետը

ԷՋՄԻԱԾԻՆ — Ընդդիմադիր հավատացյալները շարունակում են պահանջել Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։ Ընդդիմադիր քրիստոնյաները պնդում են, որ կաթողիկոսը Աստծո աչքից մի այլ ձևի ընկել է։

“Ակնհայտ է, որ Գարեգին Բ-ի աղոթքները տեղ չեն հասնում և Հայաստանը տարիներ շարունակ օրհնություն չի ստանում երկնքից, ինչը դանդաղեցնում է տնտեսական, սոցիալական և այլ բնագավառների զարգացումը”, — նշում է հոգևորական ակտիվիստ Բաբկեն Աստվածատրյանը։

“Եթե չեն կարողանում նորմալ աղոթեն, թող հեռանան, որ նոր ու ավելի ինտելեկտուալ ու կիրթ մասնագետներ սկսեն աղոթել երկրի զարգացման համար” — նշում է ակտիվիստը։

Էջմիածնի մամլո խոսնակ Նարինե Պիպոյանը հերքում է տարածված լուրերը. “Մենք ունենք հստակ տեղեկություններ, որ Գարեգին Բ-ի ամեն աղոթք հասնում է տիրոջը և ստանում համապատասխան լուծում։ Որոշ դեպքերում աղոթքները հասնում Սուրբ հոգուն, որը փաստացի նույն Աստվածն է, այնպես որ որևէ խնդիր չկա և ցուցարարների պահանջները անհիմն են”։