Press "Enter" to skip to content

ԱԱԾ֊ն զգուշացնում է Վարդավառին չկիրառել ապօրինի ջրային զենք

Թույլատրված դույլերի տրամաչափը կարող է սահմանափակվել

ԵՐԵՎԱՆ — Ազգային անվտանգությունը հիշեցնում է, որ հուլիսի 8֊ին նախատեսված Վարդավառի տոնը պետք է զերծ մնա ապօրինի պիստալետիկների և ջրցան այլ պիտույքների կիրառումից։

“Մենք ունենք օպերատիվ տեղեկություններ, որ նախկին պաշտոնյաների որոշ որդիներ պատրստվում են ապօրինի պզզիկներով հարձակումներ գործել քաղաքի մի շարք հատվածներում անմեղ զբոսնել պատրաստվող քաղաքացիների նկատմամբ։ Կոչ ենք անում սթափվել,”  —  ԱԱԾ մամլո խոսնակ։

Իրավապահները արդեն առգրավել են մեծ քանակի պզզիկներ ՀՀԿ երիտթեևի բնակարաններից։ Այդ պզզիկները ենթադրաբար օգտագործվելու էին կառավարության շենքից դուրս եկող և ոչ մի բան չկասկածող պաշտոնյաների դեմ։

Դաշնակցությունը իր հերթին կոչ արեց բոլոր կողմերին պզզիկներ չկիրադել սպիտակ շորեր հագած հայ կանանց նկատմամբ։ “Կամ գոնե ասենք ձեռքերին-ոտքերին պզզցրեք, բայց ոչ.. հայ կնոջ պատկերը ավելի թափանցիկ դարձնող գոտիներ” — նշեց Դաշնակցությունը։