Press "Enter" to skip to content

Հունիսի 1֊ի կապակցությամբ ԱԱԾ֊ն կստուգի Օրանժ Էլեֆանտ ցանցը

Գանձված գումարով մանուկներին կգնվի պաղպաղակ և գանտելներ

ԵՐԵՎԱՆ ֊ Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ԱԱԾ֊ն անսպասելի անակնկալ մատուցեց Օրանժ Էլեֆանտ մանկական սրճարանների ցանցին։ Ի սկզբանե նախատեսվում էր նաև ստուգումներ Մադագասկարում, սակայն դա որոշվեց միացնել Երևան Սիթի֊ների ցանցի գործին։

ԱԱԾ խոսնակ Պողոս Պողոսյանը հայտնեց. “Մենք վաղուց էինք մտածում մի գեղեցիկ անակնկալ անել երեխաների միջազգային օրվա կապակցությամբ։ Մի քանի տարբերակ ունեինք՝ ստուգումներ կրկեսում, ստուգումներ պաղպաղակի շուկայում կամ մանկական սրճարաններում։”

Էլեֆանտ Օրանժի գործով արդեն արձանագրվել են բազմաթիվ խախտումներ՝ սրճարանների սուրջ քայլող և երեխաներին ներս հրավիրող փղերի մեծ մասը չեն արտացոլել կենդանու իրական գունային գամման, չունեին մանկավարժական կամ կենդանաբանական կրթություն, իսկ սրճարաններում աշխատող ծաղրածուների ճնշող մեծամասնությունը հանցավոր աստիճանի դախ էին։

Ծառայության փոխանցմամբ այս ստուգումները կարող են դառնալ բարի ավանդույթ և հաջորդ տարի ստուգվի Գրանդ Քենդին և մանկական երկաթուղին։