Press "Enter" to skip to content

Ընտրություններին Հայաստանում կբաժանվեն առաջին կրիպտոկաշառքները

Քաղաքացին պատրաստ չէ բիթքոյնով վաճառվել

ԵՐԵՎԱՆ — Համաձայն համառորեն պտտվող լուրերի, հաջորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մեծ հավանականությամբ նույնպես կբաժանվի ընտրակաշառք։ Սակայն հաշվի առնելով հարցի շուրջ բարձրացած ուշադրությունը՝ ընտրակաշառքը բաժանվելու է ավելի թաքուն։ «Մեր կուսակցությունը ընտրակաշառքը բաժանելուա բիթկոյնով»,- ասաց խոշոր կուսակցություններից մեկի ներկայացուցիչը, ով ցանկացավ անանուն մնալ՝ «Մեր երկիրը համարվումա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար երկիր, դրա համար էլ զարմանալի չի, որ առաջինն ենք անցնում կրիպտոկաշառքների։ Ընդ որում ոչ միայն տարծաշրջանում այլ մոլորակում ենք առաջինը լինելու»։ Մեր զրուցակիցը նշեց, որ նախկինում մարդիկ բողոքել են, որ 10-20 հազար դրամները արագ ծախսվել գնացել են։ «Հիմա մենք ենթադրենք տալիս ենք 0,01 BTC, այսինքն մոտ 34 000 դրամ։ Եթե կրիպտոկաշառվող քաղաքացին էդ փողը միանգամից չծախսի ու սպասի, այն միայն շատանալու է։ Հնարավորա մեր հաջորդ ընտրվելու ժամանակ էդ քաղաքացին արդեն միլիոնատեր լինի»։

Չնայած գաղափարի նորարարական բնույթի, ՀՀ քաղաքացին մեծամասամբ դեռ պատրաստ չէ ձայնը վաճառել կրիպտորժույթների դիմաց։ Տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ չնայած երկրում ստեղծված նոր իրավիճակի, կանխիկ դրամը շարունակում է մնալ ամենագայթակղիչ արժույթը ձայնավաճառների մոտ։