Press "Enter" to skip to content

Էջմիածնի խնդրանքով հայաստանյան այցի ընթացքում Էլթոն Ջոնն ու նրա ամուսինը կապրեն տարբեր սենյակներում

“Մի պահ ուզում էին համոզել, որ նույնիսկ չբդեմ ամուսնուս, բայց դե.. շատ կներեք։”

ԵՐԵՎԱՆ ֊ Երևան կատարած անսպասելի այցի որոշ մանրամասներ այսօր ներկայացրեց նախագահի մամլո ծառայությունը։ Խոսնակի փոխանցմամբ այցի ողջ ընթացքում Էլթոնն ու իր ամուսին Դեվիդ Ֆըրնիշը կապրեն նույն շենքում, սակայն տարբեր սենյակներում։

Էլթոն Ջոնը մեկնաբանել է լուրը  և հավելել, որ սիրով համաձայնվել են հայկական կողմի առաջարկին. “Ոչ մի խնդիր, ի սեր Աստծո։ Մենք հասկացող մարդիկ ենք և մի քանի օր կարող ենք անցկացնել տարբեր սենյակներում,” նշել է երգահանը։ “Հետո՝ Լոնդոն հենց հասնենք, տեղը կհանենք իհարկե”։

Բրիտանացի աստղի այցելությունը ի սկզբանե որոշվել էր անցկացնել “Ուղևորություն առաջին քրիստոնյա երկիր” խորագրով, սակայն պարզվեց, որ այդ նշանաբանը արդեն օգտագործվել է մի քանի տարի առաջ և ի վերջո որոշում կայացվեց այն անվանել՝ “Բրիտանական նավերը հայկական լեռնաշխարհում”։