Press "Enter" to skip to content

“Պարզապես վերջ ենք դրել այդ դեպրեսիվ լացող ուռենիների տանջնանքներին”, — Կամո Արեյան

Ուռենիները` լացելուց հետո և առաջ

ԵՐԵՎԱՆ — Քաղաքապետարանը չի հերքում, որ մի ամբողջ այգի ակուռատնի կտրել է, սակայն կոչ է անում նայել դրդապատճառներին: Ըստ Փոխքաղաքապետ Կամո Արեյանի դա արվել է` “Հիսուն տարի տևող անդադար լացին վերջ տալու նպատակով”:

“Այո, կտրել ենք, բայց դրանց փոխարեն կտնկվեն նոր և ավելի ուրախ ծառեր”, — նշել է Արեյանը: Մեր այն հարցին թե այդ դեպքում ինչու է ցեմենտվել ամբողջ տարածքը փոխքաղաքապետը նշեց` “Այո, վրիպակներ եղել են”:

“Փոխարենը կտնկենք ժպտացող բարդիներ”

Քաղաքապետարանի անանուն ներկայացուցիչ նշեց, որ այգու վերանորոգման որոշման նախօրդ օրը նշվել է Արեյանի 45-ամյա հոբելյանը որպես փոխքաղաքապետ և սպառվել է կոնյակի 87 շիշ` ամբողջ պահուստային կոնյակի 1,3%-ը:

Արեյանը չի հերքում կոնյակի սպառման միջադեպը, սակայն խնդրում է չկապել դա այգու բարելավման հետ: “Այո, ես չեմ հերքում կոնյակի սպառման միջադեպը, սակայն խնդրում եմ չկապել դա այգու բարելավման հետ”, — ասել է Արեյանը:

“Իսկ էդ ուռենիների մի մասը արդեն չոր էին` հավանաբար ինքնասպան էին եղել ինշան մեր ծրագրի աջակցության”: