Press "Enter" to skip to content

“Ուշացումով, բայց սրտանց միանում եմ համաժողովրդական շարժմանը” — Սուրիկ Խաչատրյան

“ՀՀԿ, հեռացիր”, — հավելել է Խաչատրյանը:

ԵՐԵՎԱՆ — Քիչ առաջ Սյունիքի նախկին մարզպետի գրասենյակի արտաքին կապերի ծառայությունը տարածեց հաղորդագրություն, համաձայն որի Սուրիկ Խաչատրյանը իր աջակցությունն է հայտնում համաժողովրդական շարժմանը:

“Այլևս անհնար է անմասն մնալ մեր երիտասարդների արդար պոռթկմանը: Ժամանակն է միասին վերջ դնենք տասնամյակների թալանին և պաշտոնյաների բեսպրեդելին”, — գրված է Խաչատրյանի հաղորդագրության մեջ: “Այո, գուցե մի փոքր ուշացումով, սակայն սրտանց միանում եմ համաժողովրդական շարժմանը”:

Աղբյուրների համաձայն նախկին մարզպետը մտադիր է անձամբ միջնորդել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացին: