Press "Enter" to skip to content

Կաշառակերները չեն կողմնորոշվում ում հետ կիսվել

Անորոշ է տասնյակ օտկատների ճակատագիրը

ԵՐԵՎԱՆ — Երկրում ստեղծված իրավիճակը տոտալ խառնաշփոթ է ստեղծել կաշառակեր համայնքում։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում պետավտոտեսչությունում, հարկայինում, մաքսայինում և այլ պետական մարմիններում գանձվել է մի քանի միլիարդ դրամի հասնող կաշառք, սակայն ոչ ոք ստույգ չգիտի ինչ անել այդ գումարի հետ։ «Առաջ շատ հստակ, տարիներով փորձված մեխանիզմ կար, ես վերցնում էի 5000 դրամ, 20% տալիս էի պետիս, մնացածը մնում էր ինձ ու նապարնիկիս։ Հիմա չգիտեմ ում տամ, ինչ անեմ»,- ասում է ավագ տեսուչ Արտուր Ն.-ը՝ «իրավիճակը այնքան խառն է, որ նույնսիկ կարողա բռնեմ ու էլ փող չվերցնեմ մինչև ամեն ինչ չխախանդվի»։

Իրավիճակը իրոք պայթյունավտանգ է՝ երկրում արդեն արձանագրվել է դեպք, երբ խոշոր բիզնեսմենը թույլատվություն է խնդրել այգու կենտրոնում բազմաբնակարային շենք կառուցել և ստացել է մերժում։

Մաքսային տեսուչ Գարեգին Զ.-ի կարծիքով չէր կարելի քանդել հին համակարգը նորը չառաջարկելով։ «Ախր ամեն ինչ ժամացույցի պես աշխատում էր, գիտեինք ում բերած նոութբուքերը որպես խնդձոր գրանցեինք, ում բերած խնձորը որպես պլանշետներ։ Հիմա խայտառակ իրավիճակա տիրում»։ Կաշառակեր համայնքը ստորագրահավաք է սկսել՝ այն ապագա վարչապետի ուշադրությունը կհրավիրի կաշառակերության ոլորտում ստեղծված մարտահրավերներին։ «Եթե շատ մոտ ապագայում հստակ ուղեցույցեր չլինեն թե որ բիզնեսի վրա տույժ գրենք, իսկ որի կողքը անգամ չփռշտանք, ես կարողա դիմեմ կտրուկ քայլերի, կարողա բռնեմ ու մանթրաժից օրինական դաշտ գամ»,- խոստովանեց վաստակավոր հարկային տեսուչ Ներսիկ Գ.-ը։