Press "Enter" to skip to content

Օրինաց Երկիրը կրկին կվերանվանվի Հայկական Վերածնունդ

Ա. Բաղդասարյան. «Երևի շտապեցինք»։ Լուսանկարը՝ ֆոտոլուր

ԵՐԵՎԱՆ — «Օրինաց երկիր» նորաստեղծ կուսակցության վարչությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, համաձայն որի կուսակցությունը կրկին կվերնվանվի «Հայկական վերածնունդ»։ Հիշեցնենք, որ «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը վերանվանվել էր «Օրիանց երկիր» երկու շաբաթ առաջ։ Իսկ խորհրդարանական ընտրություններից առաջ «Օրինաց երկիր» կուսակցությունն էր իր հերթին վերանվանվել «Հայկական վերածնունդ»։ Արդյոք մինչև այդ պահը եղել են վերանվանման այլ դեպքեր, մեր լրագրողին պարզել չհաջողվեց։

Արդեն «Հայական վերածնունդի» հայտարարության մեջ ասվում է՝

Քաջ գիտակցելով, որ բոլորովին վերջերս էինք «Հայկական Վերածնունդ»-ից «Օրինաց երկիր» դարձել, հայցում ենք ձեր ներողամտությունը։ Պարզապես այս երկու շաբաթների ընթացքում զգացինք, որ «Հայկական վերածնունդ» անվանումը ավելի լավ է արտահայտում կուսակցության արժեքներն ու նպատակները։ Շիտակ խոստովանում ենք, որ դա չմտածված, իմպուլսիվ քայլ էր, որը բացի խառնաշփոթից, ոչ մի բան մեզ չտվեց։ Վստահեցնում ենք, որ սա վերջին անգամն է։ Առվազն այս տարի։

ՀՎԿ գերագույն վարչություն

Հատկանշական է, որ այս պահին «Հայկական Վերածնունդ»-ը կոչ է արել կուսակցականներին դեռ դեն չնետել ՕԵԿ կրծքանշանները, շապիկները, դրոշներն ու այլ կուսակցական ատրիբուտիկան։