Press "Enter" to skip to content

Արթուր Բաղդասարյանը կրկին կփոխի իր բջջային օպերատորին

Փոփոխությունը որևէ կապ չունի նախընտրական շրջանի հետ

ԵՐԵՎԱՆ — Շրջանառվող լուրերի համաձայն Հայկական վերածնունդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կրկին պատրաստվում է փոխել իր բջջային օպերատորին։ Այս անգամ նա UCom օպերատորից կտեղափոխվի Բիլայն։ Հիշեցնենք որ ի սկզբանե Արթուր Բաղդասարյանը հանդիսանում էր Արմենթել (Բիլայն) բջջային օպերատորի բաժանորդ։ Սակայն 2008թ. նա անսպասելիորեն տեղափոխվեց ՎիվաՍել, ինչից հետո վերադարձավ Բիլայն, կարճ ժամանակով միացավ Օրանժին, ապա Բիլայնին ու ընտրություններից առաջ հայտնվեց UCom ցանցում։

Հայկական վերածնունդի գրասենյակը որևէ կերպ չի մեկնաբանել շրջանառվող լուրերը։ Կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ Բաղդասարյանը, ով GG Taxi-ի հավատարին հաճախորդ էր, վերջերս ավելի ու ավելի հաճախ օգտվում է Yandex Տաքսի ծառայությունից։ Միաժամանակ նա ներբեռնել է Mobi Taxi ևUtaxi հավելվածները։