Press "Enter" to skip to content

Դոնալդ Թրամփը առաջին անգամ խոսեց Հայաստանի մասին

Թրամփ. «արդեն 3 տարի է առավոտս սկսում եմ սպաս ուտելուց»
Թրամփ. «դեռ 3 տարի առաջ փենթհաուս եմ գնել Արարատի տեսարանով»

ՎԱՇԻՆԳՏՈՆ — ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը քարոզարշավի ընթացքում ոչ մի կերպ Հայաստանին չանդրադառնալուց հետո առաջին անգամ խոսեց Հայաստանի և հայ ժողովրդի մասին։ Մեր վաշինգտոնյան գրասենյակի հետ հարցազրույցում Թրամփն անկեղծացավ, որ միշտ հիացել է հայերի շնորքով, գործարար ջիղով և աշխատասիրությամբ։ «Երբ Կալիֆորնիայում էի ապրում բազմաթիվ հայ ընկերներ ունեի՝ բոլորը հրաշալի բիզնեսմեններ։ Իմ ընկեր Հայկը չամիչի կայսրություն է կառուցել, բայց միաժամանակ շատ համեստ, չափված-ձևված տղա է։ Ամեն հինգշաբթի մեզ հրավիրում էր իրանց տուն պոմիդորով ձվածեղ ուտելու։ Գիտեք՝ երբեք չէի մտածի, որ հասարակ լոլիկը ձվածեղին կարող է այդպիսի համ պարգևել», — նշեց Թրամփը։

Խոսելով քաղաքական թեմաներից՝ Թրամփն իր անվերապահ պատրաստակամությունն արտահայտեց աջակցելու Հայաստանի հիմնախնդիրներին. «Ես հայ ժողովրդի ցավը տանեմ։ Երկիր մոլորակի ամենալավ ժողովուրդն է, առանց չափազանցնելու։ Ես միշտ ասել եմ, որ երբ տարիքս առնեմ ինքս ցանկանում եմ տեղափոխվել Հայաստան և մահանալ այնտեղ։ Ինչ հարց ուզումա լինի մենք Հայաստանի կողքին ենք լինելու։ Հիմիկվանից ասում եմ ու թող թորքը դա իմանա ու ականջին օղ անի։ Ես ռասիստ չեմ, բայց դե թորքին ո՞նց կարելիա սիրել»։ Թրամփի ապագա վարչախումբն արդեն սկսել է աշխատանքը Հայաստանին տնտեսական աջակցման նոր ծրագրի վրա։ «Նախագիծը շատ պարզ է՝ ցանկանում ենք Հայաստանին գումար տալ՝ մեծ գումար, անվերապահ, որ ոչ մի հարցում չխեղճանաք։ Պատրաստ ենք հայկական հողի ծիրանը, խաղողը բարձր գներով գնել։ Ձերը օրգանիկա, գյուղացու ձեռքվ աճեցրած՝ մեր ամերիկյան քիմիան չի։ Մի անգամ ինձ Հայաստանից թութ էին հասցրել, մինչև հիմա էդ համը բերանումս ա։ Լսել եմ նաև, որ դրանից օղի են պատրաստում, իսկ ամերիկացին լավ խմող ազգա։ Տեսնու՞մ եք բիզնեսի հնարավորություններն անվերջ են», — պարզաբանեց Թրամփը։

Հանրապետական թեկնածուն չի բացառում համագործակցությունը տեղական հանրապետականների հետ
Հանրապետական թեկնածուն չի բացառում համագործակցությունը տեղական հանրապետականների հետ

45-րդ նախագահը նշեց, որ պատրաստ է արտասանել բոլոր այն բառերը, որոնցից նախկին գործընկերները վախեցել են։ «Դուք գրեք, տվեք՝ ես ինչպես պետք է կկարդամ։ Որ դուք տենց բաց սրտով ժողովուրդ եք, ես էլ ուզում եմ մի լավություն անել։ Կուզե՞ք Վրաստանի օդերը մի թեթև փակեմ», — իրեն բնորոշ ոճով կատակեց Թրամփը։

Նորընտիր նախագահը նշեց, որ հունվարի 20-ին իր երդմնակալության արարողության հատուկ հյուրերի ցանկում կլինի դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը, ինչպես նաև Ինգա և Անուշ Արշակյանները ողջ կազմով։

 

3 Comments

  1. Շուխյան Նարեկ Շուխյան Նարեկ 16/11/2016

    Հետքրքիր է իմանալ ամբողջությամբ է հումոր, թէ միայն մասամբ:

  2. Noubar Aslanyan Noubar Aslanyan 17/11/2016

    Էս հումորն էլ չլիներ՝ մեռած էինք…

  3. Vahan Astvatsatrian Vahan Astvatsatrian 20/11/2016

    Մի բան փաստ է որ հեղինակը հաստատ գրանտից զրկվելու է

Մեկնաբանությունները փակ են.