Press "Enter" to skip to content

ԴԱՀԿ-ի նախկին պետը աշխատակիցներին նվիրել է Պոլինեզյան կղզիներից մեկը

«Բարին կփրկի աշխարհը», - Մ. Պողոսյան
«Բարին կփրկի աշխարհը», — Մ. Պողոսյան

ԴԱՀԿ-ի նախկին պետ Միհրան Պողոսյանը որպես հիշատակ իր նախկին հիմնարկին նվիրատվություն է արել: Որպես նվեր նա տրամադրել է Պոլինեզյան լավագույն կղզիներից մեկը, որտեղ ԴԱՀԿ-ի աշխատակիցները կարող են կազմակերպել իրենց հանգիստը ինչպես նաև լուծեl առողջական խնդիրներ:

«Ես չեմ ուզում, որ մարդիկ ինձ հիշեն, որպես “օֆշորային սկանդալի” հերոս.. ես ուզում եմ այլ կարգի հերոս հիշվել», — նշել է Պողոսյանը, — «ես որոշել եմ իմ ամենասիրված կղզիներից մեկը, որի արժեքը մոտ կես միլիարդ դոլար է, նվիրել ՀՀ պետական կարևորագույն հիմնարկին` ԴԱՀԿ-ին»:

«Հուսով եմ այդքանից հետո ինձ կասոսացնեն ոչ թե կոռուպցիայի, այլ բարեգործության հետ», — նշել է պաշտոնաթող պաշտոնյան:

Հատուկ քննչական մարմնի ղեկավար Աղվան Հովսեփյանը բարձր է գնահատել այս որոշեւմոը: «Մեզ մոտ ընդունված է միայն քննադատել պաշտոնյաներին, սակայն այս դեպքում կարծում եմ հիանալու պահն է: Այո, գուցե սա պարոն Պողոսյանի ամենախոշոր կղզին չէ, սակայն ոչ էլ ամենափոքրն է: Ես մի պահ վախենում էի էն իրա 200-միլիոն դոլորանաոցը կնվիրի Ատլանտիկայիմ, բայց թու-թու-թու նման էժանագին քայլի չգնաց»:

Որոշ աղբյուրների համաձայն ԴԱՀԿ-ի նախկին պետը կարող է նվիրել ևս մեկ կղզի (այս անգամ Պանամյան կղզիներից մեկը) Երևանի մանկատներից մեկին: