Press "Enter" to skip to content

Կառավարությունը խոստանում է «այ հիմա իրոք պայքարել կոռուպցիայի դեմ»

«Սրանից հետո ամեն ինչ կփոխվի», - կառավարություն
«Սրանից հետո ամեն ինչ կփոխվի», — կառավարություն

ԵՐԵՎԱՆ — Կառավարության արտահերթ նիստի ընթացքում քննարկվեց կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը: Կառավարությունը միաձայն որոշեց, որ այ հիմա իրոք պետք է սթափվել և վերջ տալ կոռուպցիային:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստի բացման խոսքում նշեց. «Ժող ջան, այ հիմա իսկականից… իրոք եկեք սթափվենք ու գիտակցենք ինչքան կարևոր ա մեր անվտանգությունը ու ինչքան սխալ ա, որ տարբեր չինովնիկներ զբաղված են ինքնահարստացմամբ, այլ ոչ թե պետության ամրապնդմամբ»:

Ականատեսների փոխանցմամն վարչապետի խոսքը հիմնականում դրական է ընդունվել, սակայն նիստից րոպեներ անց նա հեռախոսազանգ է ստացել ԴԱՀԿ ղեկավարից: ԴԱՀԿ-ի ղեկավարի հետ զրույցից հետո վարչապետը հրավիրել է լրացուցիչ նիստ, որտեղ հայտարարվել է. «Նախորդ նիստին էդ որ ասեցի… նկատի ունեի` այ սրանից հետո էլ ոչ մի կոռուպցիա: Խոսքը չի գնում հետադարձ ուժով ինչ-որ մեկին պատժելու մասին»:

Կառավարությունը հավանության է արժանացրել վարչապետի ուղղումը և անցել հակակոռուցպիոն ծրագրի իրականացման քննարկման:

43 Comments

  1. “Ekek stapvenk” — ayd um e asum? Mi te kangnel e hayelu mot u verjapes, nayelov inkn iren, haskatsel, vor ink@ ayd ir asats chinovnikneric e, vor tariner sharunak inknaharstacmamb zbaxvecin — nayev mer anvtangutyan hashvin. Irents dxyakneri poxaren banak@ apahovein noraguyn zenkov — zoher kich ktayink.
    Huys unenank, vor inch vor ban irok haskatsel e.

  2. Տո հենց իրանիցել թող սկսի, մառթա մի 10
    միլիոն քցվեն վրեքները չի էլ երեվա, դեռ ժողովրդի աչքին էլ մի քիչ կբարցրանան:

  3. HASTAT PROSTO ASELA CHI JOGEL DER, JOGOX@ VAXUC IRA UNECVACQ@ CAXEL ER TVEL ER BANAKIN, XOSQN U GORC@ BESAMT TARBER EN

  4. U duq havatum eq vor inch vor ban poxvelua? Ete uzum eq inch vor ban poxvi et karavarutyun@ petqa lriv crel iranc orenqnerov handerc u sksel zroic

  5. Zgum en vtang@, vor pochzeluya zoxovurd@ iranc millionneric baci urish bani masin chen karox mtacel zoxovrdin davachanox,kexeqoxchtesner@

  6. ba mınchev hıma ınch eık mtachum te sa el hertakan kokordılosı archunger en ov ımanaa kapreng ktesnenk

  7. ay hima irok dranc bolori hrajarakan talu jamanakn e, ete namus unen, ev arjanaptvutyun, inchi masin khist kaskatsum em

Մեկնաբանությունները փակ են.