Press "Enter" to skip to content

Բերման են ենթարկվել ընտրողների համար նախատեսված ընտրակաշառք գրպանած անձիք

Դեկտեմբերի 6-ին ընտրողներին նախատեսված գումարներից բաժանվել էր ընդամենը 3%-ը
Դեկտեմբերի 6-ին ընտրողներին նախատեսված գումարներից բաժանվել էր ընդամենը 3%-ը

Թոշակառուների համար նախատեսված գումարների մեծ մասը հանցագործները պահել են իրենց: «ԱՅՈ» շտաբից տեղեկացնում են, որ բարեգործական 10.000-նոցները նախատեսված էին սոցիալապես անապահով և չկողմնորոշված ընտրողների խմեբրի համար:

Հատուկ քննչական կոմիտեյի ղեկավարը հաղորդում է. «Հանցագործությունը չունի որևէ արդարացում` հազարավոր քաղաքացիներ, տատիկներ և պապիկներ, որոնք պետք է ստանային այս բարեգործական ֆինանսական փաթեթները, զրկվեցին դրանցից բանդայի գործունեության պատճառով:»

«Այդ երիտասարդներն են երկիրը քանդում» - շահառու ընտրող
«Այդ երիտասարդներն են երկիրը քանդում» — շահառու ընտրող

«ԱՅՈ» շտաբի Ավանի ներկայացուցիչ Բաբկեն Դիլբոյանը հաստատում է. «Ես անձամբ հստակ բացատրել էի այդ տղաներին, որ գումարները պետք է ազնվորեն բաժանվեն տեղացի սոցիալապես անապահով ընտրողներին` ավելի վճռական և ոգևորված մասնակցություն ապահովելու համար, բայց արդյունքում.. պարզվեց, որ այդ անձիք սրիկա և ժուլիկներ են..»:

Քննությունը այժմ ընթացքում է և ոստիկանությունը վստահեցնում է, որ առգրավված գումարները կենթարկվեն վերահաշվարկի և կգումարվեն այն ֆինանական փաթեթներին, որոնք բաժանելու են անապահով քաղաքացիներին 2017 թ.-ի ընտրություններին:

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.