Press "Enter" to skip to content

«Եսիմ»-ի ճակատը դեռ չի կողմնորոշվել ինչ ձեռնարկել

«Եսիմ» շարժման չ վերջնական տարբերանշանը
«Եսիմ» շարժման ոչ վերջնական տարբերանշանը

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում «Եսիմ» ճակատի ղեկավար, քաղաքագետ Արթուր Մելիքյանը հայտարարեց, որ շարժումը դեռ չունի հստակ գործողությունների ծրագիր կամ ռազմավարություն: Չնայած հանրաքվեին մնում են հաշված օրեր, «Եսիմ» դեռ չի անցկացրել ոչ մի հանրահավաք: «Չենք կողմնորոշվում որտեղ անցկացնել: Ազատության հրապարակը շատ ծեծված է, Հանրապետության հրապարակը մեր գրասենյակից հեռու է` իսկապես դժվար է կողմնրոշվել», — պարզաբանեց Մելիքյանը:
Ավելի վաղ «Եսիմ» ճակատը հայտարարել էր, որ կպատրաստի քարոզչական նյութեր` հոլովակներ, պաստառներ ու թռուցիկներ, սակայն դրանք դեռևս չեն հասել լայն հանրությանը: «Չենք կարողանում ընտրել դիզայնի գույները` սևը մի տեսակ ճնշող է, կարմիրը ագրեսիվ, իսկ դեղինը թեթև-սոլիկ: Ընդհանրապես դիզայներների հետ աշխատանքը չեք պատկերացնի, որքան դժվար է` անընդհատ ստիպում են քեզ որոշում կայացնել», — նշեց քաղաքագետը` հավելելով. «հստակ ուզում ենք տեսահոլովակ նկարահանել, բայց չգիտենք ում նկարենք: Ես կուզեի Աշոտ Ղազարյանը լիներ հոլովակում` թիմակիցներս պնդում են, որ Հրանտ Թոխատյանին կուզեին տեսնել: Եսիմ… ինչ-որ անհասկանալի փակուղի ենք մտել»:
«Եսիմ»-ի ճակատը հայտնել էր, որ համաձայն չէ բարեփոխված Սահմանադրության մի քանի առանցքային դրույթների հետ: «Ես չեմ ասում, որ կիսանախագահականը ավելի լավ է քան խորհրդարանականը` այս հարցում դեռ դիրքորոշում չունենք, բայց ո՞վ կարող է պնդել հակառակը: Շատ դժվար կացության մեջ ենք», — պարզաբանեց մասնագետը: «Եսիմ»-ի ճակատը կշարունակի մտորել մինչև դեկտեմբերի 6-ը, իսկ եթե վերջնական կայացրած որոշում չունենա, չի այցելի ընտրատեղամաս: «Նայած ինչ եղանակ կլինի այդ օրը կամ Սինեմա Սթարում ինչ ցույց կտան», — ամփոփեց շարժման առաջնորդը

4 Comments

  1. Երկիրդ քանդվում է, ոչ մի բարեփոխում չկա ու չի լինելու եթե այսպես մնա «եսիմ»-ը որն է: Սիրելիներս միասնությունը մեզ կփրկի, տարակուսելու բան չկա`եթե սիրում ես քո երկիրը:

Մեկնաբանությունները փակ են.