Press "Enter" to skip to content

Նոր Սահմանադրությունը կարող է 30-40% -ով նվազեցնել աղեստամոքսային և հիպերտոնիկ հիվանդությունների թիվը

Նոր սահմանադրությունը նաև 27% -ով կմեծացնի ՀՀ անտառային ծածկույթը
Նոր սահմանադրությունը նաև 27% -ով կմեծացնի ՀՀ անտառային ծածկույթը

ԵՐԵՎԱՆ — Առողջապահության նախարարությունը երկուշաբթի ասուլիսի ընթացքում բնակչությանը կոչ արեց ԱՅՈ ասել նոր սահմանադրությանը: Բարեփոխումը զգալիորեն կառողջացնի ՀՀ քաղաքացիների քրոնիկ և ժառանգական հիվանդությունները:

Կառավարությունը հանրությանը ներկայացրեց նոր Սահմանադրության նախագծի ևս մեկ գրավիչ կողմ` առողջապահականը: Պաշտոնական կողմի վստահությամբ նոր Սահմանադրությունը լուծում է ոչ միայն քաղաքական համակարգի, այլև լուրջ առողջական խնդիրներ:

«Սահմանադրությունը հատուկ նախագծվել է այնպես, որ զգալիորեն բարելավի ճնշում և ստամոքսային խնդիրներ ունեցող մարդկանց վիճակը,» — նշում է ՀՀ գլխավոր բժիշկ Սանդրո Փորունցը, — «իրոք արժի բարեփոխել, ժողովուրդ ջան: Չենք բացառում, որ օնկոլոգիական հիվանդություններն էլ կկարողանանք բուժել նոր սահմանադրությամբ»:

«Մի քանի անգամ էլ կերկարի օրգազմի տևողությունը» - փորձագետ
«Մի քանի անգամ էլ կերկարի օրգազմի տևողությունը» — փորձագետ

Ընդդիմությունը թերահավատ է մոտենում իշխանության պնդումներին: «Մենք թերահավատ ենք մոտենում իշխանության պնդումներին», — նշում է ընդդիմության հիմնադիր Լևոն Զուրաբյանը: «Շատ… դժվար է… պատկերացնել… որ… այս… ռեժիմը… մի… լավ… բան… կարող… է… անել… ժողովրդի…. համար…», — առանց շտապելու բացատրեց Զուրաբյանը:

Մինչդեռ սոցիոլոգ և ուղղակի հրաշք անձնավորություն Ահարոն Ադիբունցը կանխատեսում է, որ նոր Սահմանադրությունը 47%-ով կբարելավի նաև սրտանոթային համակարգի աշխատանքը: «Հնարավոր է կանխի նաև մազաթափությունը և Ալցգեյմերի հիվանդությունը,» — հավելում է սոցիոլոգը:

6 Comments

  1. ասում են, որ նոր սահմանադրությունը թութքնա լավ բուժում! տենաս ճիշտ են ասում?

  2. isk es sepakan porcic elnelov parzel em vor nor SAHMANADRUTYUN@ aveli djvara gtnel qan 2 hamashxarayin paterazmi jamanak Germanacinneri kaxmic pahvac gandzer@:D

Մեկնաբանությունները փակ են.