Press "Enter" to skip to content

ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 10 նոր գույնի կայանման գծանշում 2016թ-ից

Կտացրու, որ մեծացնես
Կտացրու, որ մեծացնես

Ամռանը Երևանում կարմիր գծերին ավելացան դեղին գծերը, որոնք նշում են խանութների, ժամանցի վայրերի, գրասենյակների ծառայողական կայանատեղիները: Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը Parking City Service-ի հետ միասին պատրաստվում է ներկայացնել 10 նոր գույներով գծանշումներ 2016թ.:
Նորամուծությունը արդեն բողոքի ալիք է բարձրացրել դալտոնիկ վարորդների մոտ, ովքեր անցյալում գնել են վարորդական իրավունքը: «Էսքան ժամանակ նորմալ էշը ցեխից հանում էինք, բայց հիմա ո՞նց ենք գլուխ հանելու էդ գծերից», — բողոքեց վարորդներից մեկը` չցանկանալով ներկայանալ:

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.