Press "Enter" to skip to content

Իշխանությունը «խիստ նկատողություն» տվեց ժողովրդավարությանը

Ո՞րքան կարելի է հանդուրժել ժողովրդավարության թերացումները
Ո՞րքան կարելի է հանդուրժել ժողովրդավարության թերացումները

Սահմանադրական բարեփոխումը նախաձեռնելու հիմնական նպատակներից մեկն է վերջին հնարավորություն տալ ժողովրդավարական համակարգին իրեն արդարացնելու: Այս մասին այսօր պատմեց իրավաբան Վրույր Մալխասյանը: «Իրոք` ժողովրդավարությունը արդեն համը հանել է: Մենք արդեն 25 տարի է փորձում ենք ժողովրդավարությունը, բայց դրա արդյունքները գոհացնող չեն: Եթե խորհրդարանական մոդելով էլ մեր պետությունը չսկսի սրընթաց զարգանալ ուրեմն պետք է ցտեսություն ասենք այս համակարգին ու սկսենք մտածել: Ես լսել եմ, որ երկրներ կան որտեղ միապետությունն է շատ հաջողված, բռնապետությունը հաճախ անարդար քննադատվում է…», — նշում է իրավաբանը` հավելելով, որ չի կարելի անընդհատ նույն բանն անել ու տարբեր արդյունքներ ակնկալել: Նրա կարծիքով օր առաջ պետք է սկսել ուսումնասիրել էկզոտիկ համակարգեր ունեցող երկրների փորձը: Օրինակ` կարելի է գոնե մի կես տարով անցնել օխլոկրատիայի և երկրի կառավարումը վստահել ամբոխին: «Մենք տարիներ շարունակ շատ հաջող ու հմայիչ ամբոխներ ենք կարողացել հավաքել: Ինչու՞ շանս չտալ այս ձևաչափին», — վերլուծում է Մալխասյանը. «կամ ուղղակի երկիրը վաճառենք Apple ընկերությանը ու մեզ հայտարարենք մոդայիկ տեխնոկրատիա»:

Մեկ այլ Իրավաբան Վահան Միսակյանի կարծիքով խնդիրը բոլորովին էլ համակարգի մեջ չէ` այլ  ժողովրդի. «Եթե այս նոր Սահմանադրությանն էլ չհարմարվենք, ուրեմն անկասկած ժողովրդի մեջ է պրոբլեմը: Իհարկե, մի փոքր դժվար կլինի միանգամից նոր ժողովուրդ հայթհայթել, բայց արդեն այսօրվանից պետք է այդ սցենարին էլ նախապատրաստվել: Ես լսել եմ շվեդները ահագին կարգապահ ու մաքրասեր մարդիկ են», — նշեց Միսակյանը:

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.