Press "Enter" to skip to content

Նորաստեղծ «Ազգային վերածնունդ» շարժումը կղեկավարի նոր քաղաքական դեմք` Վալդեմար Մաքրունցը

«Մեր երկրին պետք են սենց թարմ և մաքուր ուժեր», - Վալդեմար Մաքրունց
«Մեր երկրին պետք են իմ նման թարմ և մաքուր ուժեր», — Վալդեմար Մաքրունց

ԵՐԵՎԱՆ — Այս տարվա սկզբին ստեղծված նոր քաղաքական շարժումը շարունակում է հերքել որևէ կապ «Օրինաց երկիր» կուսակցության հետ և խոստանում է նոր խոսք բերել ՀՀ քաղաքական դաշտ:

Նորաստեղծ շարժումը երկուշաբթի հրավիրել էր մամուլի ասուլիս, որը նվիրված էր «Օրինաց երկիր» կուսակցության հետ կապ չունենալուն: Շարժման խոսնակ Մաքրուհի Բլբուլյանը /նկարում/ նշել է. «Սա բոլորովին նոր, թարմ և, եթե ուզում եք, կուսական քաղաքական միավոր է, որը ոչ մի կապ չունի որևէ այլ կուսակցության, մանավանդ այդ չարաբաստիկ ՕԵԿ-ի հետ»:

«Ազգային վերածնունդը նրանց համար է, ովքեր հոգնել են հին ու ծախված կուսակցություններից», - Մաքրուհի Բլբուլյան
«Ազգային վերածնունդը նրանց համար է, ովքեր հոգնել են հին ու ծախված կուսակցություններից», — Մաքրուհի Բլբուլյան

Խոսնակի պնդմամբ շարժման նպատակն է ստեղծել երկիր, որտեղ կգերիշխի օրենքը և որին կվերաբերվեն որպես օրենքների երկիր: «Կողմ ենք ‘օրենքների երկրի’, ‘օրինավոր երկրի’, բայց ոչ ‘Օրինաց’, — պարզաբանեց Մաքրուհի Բլբուլյանը:

Նորաստեղծ շարժումը կղեկավարի քաղաքականության մեջ բոլորովին նոր դեմք` Վալդեմար Մաքրունցը /նկարում/: Վալդեմարը վստահեցնում է, որ շարժումը լինելու է շիտակ և անկեղծ մինչև վերջին խազ:

«Մեր շարժման հիմնական կարգախոսն է` Մեկ շարժում, մեկ ճամբար: Այսինքն.. ոնց ասեմ.. չենք փոխելու ճամբարը կախված պահի գայթակղությունից» — նշում է Վալդեմարը, — «Մինչև վերջ շիտակ նայելու ենք ժողովրդի աչքերին»:

Ասուլիսին ներկայացվեցին նաև շարժման ծրագրային որոշ դրույթներ, որոնցից հիմնականն են. «1. Ազգային վերածնունդը դա Օրինաց երիկը չէ: 2.  Չէ, լուրջ` ՕԵԿ-ի հետ որևէ կապ չունենք. 3. Վալդեմար Մաքրունցի և Արթուր Բաղդասարյանի արտաքին նմանությունը չարաբաստիկ զուգադիպույուն է` ոչ ավելին:»

Մեկ մեկնաբանություն

Մեկնաբանությունները փակ են.