Press "Enter" to skip to content

ՇՏԱՊ` Հակակոռուպցիոն խուրհուրդը ընդհուպ մոտեցել է ինչոր օգտակար բան անելուն

«Մի ծպլ բան ա մնացել կոռուպցիայից Հայաստանում: Հեսա խորհուրդը էդ էլ կվերացնի»
«Մի ծպլ բան ա մնացել կոռուպցիայից Հայաստանում: Հեսա խորհուրդը էդ էլ կվերացնի»

ԵՐԵՎԱՆ — Հուլիսի 28-ին նախատեսվել է անցկացնել ՀՀ հակակոռուպցիոն խորհրդի նիստ, որի հետ հույսեր են կապում ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային համայնքում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեծ ուրախությամբ է արտահայտվել այն մասին, որ այդ խորհուրդը կա:

«Անկեղծ ասած ես հույսեր չունեի Հայաստանում կոռուպցիայի վերացման հետ կապված, բայց հետո լսեցի, որ հուլիսի 28-ին Հակակոռուպցիոն խորհուրդն ա հանդիպելու…», — ոգևորված նշում է Պան Գիմունը, «Պատահական իմացա.. Անտարկտիկայում ծովափղերի ձագուկներին էի փրկում, մեկ էլ երեխեքս զանգեցին բա «պապ, պապ հուլիսի 28-ին հակակոռուպցիոն նիստն ա Երևանում, նույնիսկ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի էն կինն ա խոսելու, որ երբեք չի խոսացել»:

Խորհրդի ղեկավարներ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը մեծ հույսեր են կապում Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի հետ
Խորհրդի ղեկավարներ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը մեծ հույսեր են կապում Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Խաչատրյանի հետ

ՄԱԿ քարտուղարը վստահություն է հայտնել, որ Հայաստանը հուլիսի 28-ից կդառնա քաղաքակիրթ և ժողովրդավարական երկիր, եթե իհարկե Հակակոռուպցիոն խորհրդի նիստը հանկարծ չհետաձգվի:

Մեծ հույսեր է կապում նիստի հետ նաև Դալայ Լաման: Իր twitter-ի էջում նա գրել է. «Ոչ մի դեպքում չպետք է վհատվել, որ ամբողջ քաղհասարակությունից խորհրդի նիստին կմասնակցեն միայն կառավարությանը կից երկու ՀԿ-ներ: Պետք է նայել դրական կողմերի վրա` կարող էր միայն մեկը լինել, բայց ոչ` երկուսն են:» Հոգևոր առաջնորդը նաև մեծ ուրախությամբ շեշտեց, որ Էթիկայի հանձնաժողովը չորս տարվա լռությունից և բազմաթիվ միջազգային բյուջետահեն ճամփորդություններից հետո կներկայացնի զեկույց, որը «կցնցի Հայաստանի քաղաքական լանդշաֆտը»:

Լաման խոստանում է հաջորդ կյանքում վերադառնալ որպես Հակակոռուպցիոն խորհրդի նաագահ
Լաման խոստանում է հաջորդ կյանքում վերադառնալ որպես Հակակոռուպցիոն խորհրդի նաագահ

Խորհրդի նիստի կապակցությամբ իր հուլիսի 28-ի ծրագրերն է հետաձգել նաև ԱՄՆ նախագահը. «Կանադայի վարչապետի մեծ աղջկա կնունքին պետք ա գնայի քավոր կանգնեի, սակայն խնդրեցի մի քանի օրով հետաձգեն դա, որ հանգիստ նստեմ տանը տենամ ինչ են որոշում  Երևանում էդ նիստին», — հուզված պատմեց Բարաք Օբաման, — «կինս` Միշելը ասում ա` ժողովրդի աչքերին թոզ են փչում, իրենք իրենցով հավաքովում են ջուր են ծեծում, սակայն ես վստահ եմ, որ մոտակա ամիսներին բոլոր կոռումպացված պաշտոնյաներին կդարձնեն ռագատկի քար»:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն նիստին ներկայանալու է նաև հոգևոր աշխարհը. Հորը որդուն և սուրբ հոգու առավել կարևոր մասը այդ օրը կներկայացնի Արքեպիսկոպոս Կճոյանը, որը նաև կօրհնի օրակարգն ու զեկուցողներին: