Press "Enter" to skip to content

Գազպրոմ-Արմենիա. «Գազի մեջ 20%-ով կշատանա մաքուր և անպիղծ օդը»

A roundtable on topic "The Calorific Value and Qualitative Characteristics of the Natural Gas" took place at the administrative department of "HayRusGasArd" CJSC
Գազպրոմը պնդում է, որ գազի որակը չի տուժի, սակայն սուրճ եփելը կարող է տևել մի քանի օր

ԵՐԵՎԱՆ — Երեկ ավարտվեցին Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Գազպրոմի բանակցությունները գազի գնի շուրջ: Կողմերը հասան կոմպրոմիսի` գազի գինը չի բարձրանա: Փոխարենը գազի մեջ ավելի շատ օդ կավելացնեն:

«Շատ բարդ բանակցություններ էին, բայց մեզ հաջողվեց թույլ չտալ գների աճը: Մենք վիզ դրեցինք և զսպեցինք թանկացման որևէ հեռանկար», — բացատրում է նախարարության խոնակ Աբգար Լոբունցը:

«Այո, կան իհարկե զիջումներ, որոնց ստիպված էինք գնալ… Դե կյանքը առանց զիջումների չի լինում: Գազի մեջ կմեծացվի օդի բաժինը` 20%-ով», — շարունակում է Լոբունցը: «Ասեմ նաև, որ ի սկզբանե Գազպրոմը առաջարկում էր օդի բաժինը մեծացնել 40%-ով, բայց կարողացանք համոզել, որ հանրությանը հայտարարենք միայն 20%, իսկ մնացածը առանց… Մի խոսքով, կարևոր չի: Կարևորը, որ գազի գինը չի փոխվի»:

«Կարող էր լինել ավելի վատ` կարող էին ինձ պաշտոնանկ անել... բայց ընդամենը գազի մեջ օդ կավելացնեն: Լավ չի?», - նախարար
«Կարող էր լինել ավելի վատ` կարող էին ինձ պաշտոնանկ անել… բայց ընդամենը գազի մեջ օդ կավելացնեն: Լավ չի?», — նախարար

Չի բացառվում նաև, որ ամռանը երկու ամսով այնուամենայնիվ բարձրացվի սակագինը` Գազպրոմի աշխատակիցների պատշաճ հանգիստը ապահովելու նպատակով: «Պարզապես այս տարի աշխատակազմին խոստացել ենք էն լավ ձևերով հանգիստ կազմակերպել` Մալդիվյան կղզիներում Թաիլանդի տրանսվեստիտ-մերսողներով», — բացատրեց Գազպրոմի խոսնակը:

Ժողովուրդը մեծ ոգևորությամբ ընդունեց գազի գնի շուրջ արձանագրված առաջընթացը. «Ես հիացած եմ, որ կառավարությունը կարողացավ ստիպել Գազպրոմին չբարձրացնել գազի գինը», — նշում է ժողովուրդը, — «Էդ նույն կոմպրոմիսը նաև մատնաքաշի գնի շուրջ էին հասել` արդեն երկու տարի է մատնաքաշը 30% ավեիլ քիչ է կշտացնում քան առաջ»:

Իշխանական աղբյուրները հայտնում են, որ մինչև տարվա վերջ հնարավոր է նաև բենզինի գների 50% կրճատումը` ջրի հետ խառնելու էլեմենտար մեթոդով: «Առաջ մտքներով չէր անցնում, բայց քանի տենում են ժողովուրդը ձեն չի հանում, մտածեցին` ինչու ոչ», — նշում է աղբյուրը:

Մեկ մեկնաբանություն

  1. Վահագն Պետրոսյան via Facebook Վահագն Պետրոսյան via Facebook 29/04/2015

    Գազպրոմը սաշիկի 50%-ի կեսը`25%-ը , ժողովրդի վրայից հանեց,վերցրեց իրա վրա

Մեկնաբանությունները փակ են.