Press "Enter" to skip to content

Սփյուռքի նախարարություն. «Քարդաշյանների այցը հնարավոր դարձավ մեր կայքի լավ աշխատանքի արդյունքում»

«Դե հիմա զանգեց ասեց տիկին Հակոբյան, ուզում եմ գամ... հո չէի ասելու` մի արի...», - Հ. Հակոբյան
«Դե հիմա զանգեց ասեց տիկին Հակոբյան, ուզում եմ գամ… հո չէի ասելու` մի արի…», — Հ. Հակոբյան

ԵՐԵՎԱՆ — Սփյուռքի նախարարությունը իր եռամսյակային հաշվետվության մեջ արդեն ներառել է Քարդաշյանների այցը, ինչպես նաև լրացուցիչ գումարներ պահանջել` Հայաստանի համբավը բարձրացնելու և հնչեղությունը հզորացնելու համար:

«Հա ի՞նչ` Քիմը տեխնիկապես սփյուռքից ա. մենք Սփյուռքի նախարարությունն ենք, ուրեմն.. դե… ինքը մեր պրոյեկտն ա…», — նշում է Սփյուռքի նախարարության խոսնակ Հրածին Հակոբյանը:

Խոսնակը լրագրողներին հայտնեց, որ Քարդաշյանների այցը եղել է նախարարության ծրագրում 2009 թ.-ից: «Որոշ մարդիկ թերահավատ էին մեր նախարարության արդյունավետության հարցում: Ինչ ասես չասեցին մեզ», — ասում է նախարարության անանուն ղեկավարը. — «Կերա՞ք: Տեսա՞ք` ինչեր ենք անում: Տեսա՞ք` ոնց ենք տժժցնում»:

«Ինչ ասես չասեցին մեզ կայքի վրա տարեկան քանի միլիոն ծախսելու համար», — շարունակում է նախարարության փորձագետ Հասմիկ Հակոբյանը. -«Տեսա՞ք` ինչ կալիբրի մարդու գրավեց մեր կայքը»:

«Երկու օր է, ինչ ես ու Քենյան փորձում ենք հանդիպել տիկին Հակոբյանի հետ, բայց... ասում են շատ զբաղված ա...», - Քիմ
«Երկու օր է, ինչ ես ու Քենյան փորձում ենք հանդիպել տիկին Հակոբյանի հետ, բայց… ասում են շատ զբաղված ա…», — Քիմ

«Մեր ինֆորմացիայով` Հայաստան գալու որոշումը եղել է Քիմի` էն լիքոտ քրոջինը», — բացատրում է նախարարության կայքի թարմացման երկրորդ պատասխանատուի երրորդ քարտուղար Վլադիկ Հակոբյանը: «Նա (Քլոուի Քարդաշյանը — խմբ.) ասաց Քիմին` այ քուր, հլը նայի ինչ կայք եմ գտել` «Սփյուռքի նախարարություն»: Դե Քիմն էլ ասեց` հոպ, բա մենք էլ ենք սփյուռք… Մի հարմար ծրագիր չկա՞, մի երկու օրով գնանք: Ու ըտեղ գտան «Արի տուն» ծրագիրը ու եկան»:

«Դեռ անցած տարի պետք է գային, ուղղակի խնդիրեն կային Քիմի ամուսնու հետ` էն  կիթառիստի», — նշում է նախարարության կանաչապատման հարցերի երկրորդ տնօրենի տեղակալի քարտուղար Մանուկ Հակոբյանը: «Մենք ստացանք տեղեկություններ, որ էդ տղեն հայ չէ, ինչը դժվարեցրեց Հայաստան գալու գործընթացը: Ի վերջո` իր նախնիներից մեկին ձևակերպեցինք որպես դաշնակցական ու ներգրավեցինք այցի մեջ: Ի դեպ, վատ ջութակահար չէ Քյոնե Ֆեստը»:

Չնայած Քարդաշյանների ընտանիքը արդեն մի քանի օր է Երևանում է, սակայն մինչ այս պահը չեն հանդիպել Սփյուռքի նախարարին: Այս հարցը պարզաբանեց նախարարության կազմակերպչական կոմիտեի ղեկավար Ալյոնա Հակոբյանը. «Այո, մինչ այս պահը տիկին  Հակոբյանը չի հանդիպել ո՛չ Քիմ Քարդաշյանին, ո՛չ էլ Քենո Վիստին: Բանն այն է, որ տիկին Հակոբյանը շատ զբաղված է, բայց խոստանում է ինչ-որ պահի մի տասը րոպե հատկացնել Քիմին և իր ակարդիոնիստ ամուսնուն»:

19 Comments

  1. ինձ թվում էր Տկ․ Հակոբյանը օդնոկլասնիկիով էր գտել Քարդաշյանին․․․ փաստորեն իրականում նախարարության չարաբաստիկ կայքն էր․․․

  2. Verjinia Aleksanyan via Facebook Verjinia Aleksanyan via Facebook 11/04/2015

    Lolllll

  3. Stellina Sebastiani via Facebook Stellina Sebastiani via Facebook 13/04/2015

    Haziv mi hat normal hodvats 😀

Մեկնաբանությունները փակ են.