Press "Enter" to skip to content

Գյուղնախարարը ընդունել է, որ աղջիկների և կարտոֆիլի միջև հսկայական տարբերություն կա

«Ցվաում եմ, եթե նեղացրել եմ, բայց մարդ ինչքան բիբար պիտի լիներ, որ նեղանար...», - Ս. Կարապետյան
«Ես իհարկե չեմ արդարանում, բայց… խնդրում եմ հաշվի առնել, որ համեմատել եմ ամենաբարձր սորտի կարտոֆիլի հետ», — ասաց նախարարը

ԵՐԵՎԱՆ — Այս շաբաթվա սկանդալային պատմության հերոս գյուղնախարար Սերգո Կարապետյանը ներողություն է խնդրել աղջիկներին կարտոֆիլի հետ համեմատելու համար: Ակտիվիստ աղջիկների հետ հանդիպելուց հետո նախարարը միանշանակ զգացել է կարտոֆիլի և աղջիկների տարբերությունը:

«Նախ և առաջ կարտոֆիլը երբեք չի խոսում, իսկ աղջիկները` չեն լռում,» — խոստովանել է Կարապետյանը, — «Ես խորապես զղջում եմ խոսքերիս համար.. չգիտեմ նույնիսկ ինչն էր ինձ դրդել համեմատել նման տարբեր կենսաբանական միավորներ»:

Հիշեցնենք, որ նախարարը խորհուրդ էր տվել գյուղացիներին կարոտֆիլը երկար չպահել և վաճառել առաջին ուզողի ի հայտ գալուն պես, քանի որ այլապես կարտոֆիլը կարող է տանը մնալ:

«Դե… ասեցի, որ լավ կանեք շուտ վաճառեք կարտոֆիլը ու երկար չպահեք: Ասեցի ու զգացի, որ ֆերմերները չեն հասկանում ինչ եմ ուզում ասել…», — հաջորդ օրը բացատրում է նախարարը, — «սենց նայում են աչքերիս ու սպասում են ինչ-որ մետաֆորայի կամ համեմատության: Հենց ասեցի, որ աղջկա պես բան է, միանգամից բոլորը հասկացան»:

«Ցավում եմ, եթե նեղացրել եմ, բայց մարդ ինչքան բիբար պիտի լինի, որ նեղանա կարտոֆիլի համեմատությունից...», - Ս. Կարապետյան
«Ցավում եմ, եթե նեղացրել եմ, բայց մարդ ինչքան բիբար պիտի լինի, որ նեղանա կարտոֆիլի համեմատությունից…», — Ս. Կարապետյան

Ի դեպ, Ցայգ լրատվամիջոցի փոխանցմամբ նախարարի հայտնի ելույթի հենց հաջորդ օրը գյուղացիները վաճառեցին կարտոֆիլի ամբողջ պաշարը շուկայականից էժան գնով:

«Նորից` հազար ներողություն ոչ պոլիտկոռեկտ խոսքիս համար, պարզապես .. գիտեք, գյուղացին կաբաչկիի պես բան ա, մինչև մի երկու անգամ չբացատրես, մետաֆորա չբերես, չի հասկանա», — արդարանում է Կարապետյանը:

«Ընդհանրապես ես միշտ փորձում եմ հարգալից վերաբերվել մարդկանց: Աշխատում եմ չվիրավորել: Մարդ ինչքան գետնախնձոր պետք է լինի, որ խոսքս հանի կոնտեքստից ու վիրավորանք գտնի», — շարունակում է նախարարը:

«Ամեն դեպքում ևս մեկ անգամ ուզում եմ վստահեցնել, որ միանշանակ համաձյան եմ, որ աղջիկների և կարտոֆիլի միջև կա ահռելի տարբերություն: Նորից ներողություն եմ խնդրում, եթե վիրավորել եմ որևէ աղջկա կամ կարտոֆիլի իմ անզգույշ համեմատությամբ», — ավարտեց Կարապետյանը:

Աղբյուրների պնդմամբ Լեզվի տեսչությունը մեկ տարով արգելել է Սերգո Կարապետյանին օգտագործել փոխաբերություններ, համեմատություններ և մակդիրներ:

58 Comments

  1. Gani Gani via Facebook Gani Gani via Facebook 27/02/2015

    Te che du el paylum es uxexi paycarapaylutyamb,mi qich pshrsnqnera uxexumt citum es ….!!!

  2. Christina Evoyan via Facebook Christina Evoyan via Facebook 27/02/2015

    Spanec kabachkin 😀

  3. Anna Boyajyan via Facebook Anna Boyajyan via Facebook 27/02/2015

    hima el gyuxaciner@ cuyc kanen))))))))))))))))))))

  4. Mary XAchatryan via Facebook Mary XAchatryan via Facebook 27/02/2015

    Իսկ տղաների և վարունգի միջև կա ՞ ՈՐևԷ նմանություն , պն հարգելի նախարար ;

  5. Anahit Vatyan via Facebook Anahit Vatyan via Facebook 27/02/2015

    ?

  6. Demkic erevuma vor arnvaz@ 5 milyon $ kerela joxovrdic,dra hamer joxovurd@ ira hamar bajerexen en

  7. David Asatryan via Facebook David Asatryan via Facebook 27/02/2015

    Azazazzz XD

  8. Աղջիկներին կարտոֆիլի հետ համեմատելու համար ներողություն խնդրեց, հիմա էլ գյուղացուն կաբաչկի անվանեց:

  9. Lusi Khachatryan via Facebook Lusi Khachatryan via Facebook 27/02/2015

    (Y)

  10. Kristine Aslanyan via Facebook Kristine Aslanyan via Facebook 27/02/2015

    Victoria Sharnazyan

  11. Տո,դոդը դու ես,որ խոսել չգիտես :ԳՅՈՒՂԱՑԻՆ հազար անգամ քեզանից շատ է հասկանում և գյուղատնտեսությունից և տարրական քաղաքավարությունից:Քեզ չոբանապետ չարժե նշանակել,ղուրբան եղիր Հովիկ Աբրահամյանին,որ քեզ նշանակել է գյուղնախարար:Ամեն օր աղոթիր,որ վարչապետը չփոխվի/երևի այդպես էլ անում ես/:

  12. Hima el gyuxacinerin kpav et gexcin…tu gyuxacin marta vor namus u tasib uni ay msurqi apranq…moranum es vor mi or kmtnes mi gyux u mi tasibov gyuxaci et kabachka gluxt kpoki…

  13. Lusine Budaghyan via Facebook Lusine Budaghyan via Facebook 27/02/2015

    Փաստորեն մեր նախարարը շատ հետքրքրական փոձ ունի կաբաչկիին երկու անգամ բան բացատրելով բան հասկացնելու, Բրավո Սերգո

  14. Izabella Karapetyan via Facebook Izabella Karapetyan via Facebook 27/02/2015

    LOL

  15. Tupoy b-zi thha ! Nakh ban@ du es. Ete mard qo nman tipoy a linum, nra khosqn el a tupoy linum u an@nhat tvim a iran vor dimacin@ chi haskacel. Et zhamanak sksum a himar orinakner berel u bacatrel ira asats@. Ete du mi qich khelaci lines khosqt el enpes sharadrats klini vor qez miangamic khaskanan. Du el qakhqeni b-zi tgha es, u erbeq el ches kara haskanas gjughacun, ov shat aveli ban a tesel u aprel ira kyanqum qan du ete apres 10 angam shat

  16. Joxovurd anharmar e, chi kareli, bolor jamanaknerum tarber mardik hamematutyunner en arel ev anum, naxarar@ npatak chi hetapndum mardkanc viravorelu, inch e urish aneliq chuneq??? Kam I skzbane asvac xosq@ kartofili veraberyal mite mitum e unecel viravorelu hayazgi axjiknerin, humori zgacumn el enq korcrel arden inch e??? amot e, verj tveq, mardun qnnadatelu poxaren aveli lurj gorcerov zbaxveq, chi kareli, menq lurj azg enq, mi xaytarakeq hayeris ev mi cicaxecreq ayloc mez vra dzer animast cuycerov

  17. Son Yan via Facebook Son Yan via Facebook 28/02/2015

    Duq verjn eq,,,,,,,,:))))))es inchqan cicaxeci:)))))))))))))))))))))

  18. Angragettt tupoy martkanc vor pashtoni en nstacnum Hayastanum vijak@ es piti lini anmtacell xosall tupoyy

  19. es skzbum mtaceci vor ira u tavari mej tarberuyun chka, heto haskaca vor tavarneric piti neroxutyun xndrem

  20. Ay vochxar Gyugatntesutyan naxararec bayc mi poqr harganq anqam chunes gyugi nkatmamb,hla rogd nayi im achqerov u ktesnes te inch takanqnes!

  21. Arman Andreasyan via Facebook Arman Andreasyan via Facebook 28/02/2015

    Esi leiv ezi txaia

  22. Մեր նախարարը տգետա, ու շատ վատա որ մինչև հիմա չգիտի համեմատական անցկացնելու էթիկա, հետաքրքիր է իր ընտանիքի անդամներին ում կամ ինչի հետ է համեմատում, ամոթ է ուղակի գյուղացին էլ հայ է և Ձեզանից մեկը: Փորձեք կոռեկտ լինել և օգնեք գյուղացուն որ չլքի երկիրը այլ ապրի իր գյուղում:

  23. Qani vor gyuxnaxarar a yes kmtaceyi vor Kartofilic a nerogutyun xndrelu axjikneri het hamematelu hamar:)

  24. Hetakrkir e, inkn iren inch banjaregheni het khamemater, loliki?, vor karmri te chkarmri, chi erevum……..

  25. Mariam Gevorgyan via Facebook Mariam Gevorgyan via Facebook 05/03/2015

    Lave linel tagavori caxracun qan caxracuneri tagavory asacs incha lav e linel kababachka qan kabachkeqi naxarar 😀

Մեկնաբանությունները փակ են.