Press "Enter" to skip to content

ԱԺ-ն ընդունեց փետրվար ամիսը 2 օրով կրճատող օրինագիծը

Ճշմարիտյան. «»
«Մենք արդեն մարտ կմտնենք, իսկ Վրաստանն ու էն մյուս հարևանը կմնան փետրվարում»

ԵՐԵՎԱՆ — Այսօր կայացած նիստի ժամանակ Ազգային ժողովը ընդունեց ՀՀ Կառավարության առաջարկած օրինագիծը, համաձայն որի` փետրվար ամիսը կրճատվում է 2 օրով: Կառավարության կարծիքով փետրվարի կրճատումը կխթանի տնտեսությունը և հսկայական խնայողություն անելու հնարավորություն կստեղծի:
Օրինագիծը ներկայացրած Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը մասնավորապես նշեց. «Միայն լույսի վարձի վրա շուրջ 6% խնայողություն կանենք: Թվում ա, թե շատ չի, բայց հանրապետության մասշտաբով որ հաշվեք, մեծ թիվ է արդեն ստացվում: Իսկ հիմա դրան գումարեք գազի, ջրի, ինտերնետի վարձերը: Համեստություն չի լինի ասել, որ Նոբելյան մրցանակի արժանի տնտեսական գյուտ է»: Նախարարի խոսքով ժողովուրդը նույնպես կշահի նոր օրինագծից, քանի, որ 2 օր շուտ աշխատավարձ կստանա:

Օրինագծին դեմ չի արտահայտվել անգամ ընդդիմադիր պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր-ջեդայ Հրանտ Բագրատյանը: «Սա էն համարձակ ու նորարարական մոտեցումն է, որի մասին ես քանի տարի է խոսում եմ այս ամբիոնից: Ինձ էլ է հետաքրքիր` ինչով կավարտվի կառավարության այս նախաձեռնությունը: Հետո մա՞րտն էլ են կրճատելու, ի՞նչ են անելու երբ տարին ժամանակից շուտ ավարտվի», — ասաց Բագրատյանը` խոստանալով կողմ քվեարկել:

«Միշտ համեղ տորթ ենք թխում այդ օրը»
«Այդ օրը միշտ համեղ տորթ ենք թխում, հյուրեր են գալիս… »

յԻ վերջո, 26-օրյա փետրվարին կողմ քվեարկեց122 օրենսդիր, և ընդամենը մեկ «դեմ» ձայն արձանագրվեց: «Դեմ» քվեարկողը պատգամավոր Ռոբերտ Սարգսյանն էր. «Հրաշալի նախագիծ է, երևի ամենալավը, որ մտել ա այս խորհրդարան, ուղղակի փետրվարի 27-ին իմ ծննդյան օրն է: Ուզում եմ շարունակել նշել ծննունդս»:

Որոշումը կարող է կոլապս ստեղծել օրացույցների ոլորտում, քանի որ արդեն տպագրված հազարավոր օրացույցներ de facto դառնում են անպիտան, սակայն կառավարությունը պատրաստ է այդ զոհաբերությանը` հանուն հանրային շահի: Ճշմարիտյանը հավաստիացրեց, որ 13-րդ ամիս չի ստեղծվելու, պարզապես ՀՀ տարածքում 2016թ. ավելի շուտ կսկսի:

30 Comments

  1. ԱԺ պատգամավորների աշխատավարձերը թող մի ամիս չտան, ահագին տնտեսում կլինի. մեկ է, անիմաստ ջուր են ծեծում: Էլ ինչու են օրացույցը խառնում իրար?

    • Karen Karen 30/01/2015

      Ամենալավ առաջարկն է: Դրամ ավելացնել նաև Կառավարության ամբողջ 50000-անոց բանակի աշխատավարձը, երկու տարուց մի նոր ատոմակայան կարելի է կառուցել:Եվ իրոգ, նոր, <> կարիք էլ չի լինի…

  2. Оля Исраелян via Facebook Оля Исраелян via Facebook 30/01/2015

    vorosh jamanak anc el petrvar amis chi linelu 😀

  3. ժամանակին տեսա Արմկոմեդի -Նարեկը, թե չէ հուսահատված աղաչելու էի, որ մեկն ինձ ասի, թե սա կատակ է:
    Նարեկ ջան, դու դրանց բան գլխի մի գցի, փլիզ…

  4. Tatul Aghoyan via Facebook Tatul Aghoyan via Facebook 30/01/2015
  5. Hermine Hermine 30/01/2015

    Ay Qez himarutyun. Luysi xnayoghutyun en anum oracuycneri vra tsaxs anelov? U kap chi unenalu vor curta linelu drsum? Dprocneri jerucumy piti anjaten vorovhetev mart amisna, bayc asenq drsum -10 astijan klini. Amboghj ashxarhum lineluya patrvari 27 mer mot mart amis? Ba tarva verjum incha linelu? Dektembery darnaluya 33or? Te martna darnalu 33 or? Asenq naxkin sovety mayisi 9 tonelu, chi ashxatelu, vonc en anelu hayastani kazmakerputyunnery voronq ashxatum en rusastani het. Heto menq nshelu enq mayisi 9 irancic 2 or shut? Isk aprili 24y vonc en kazmakerpelu? Asenq spyurqy uzuma tsaghikner dni i hishatak anmegh zoheri, vonc en arajnordvelu? Vor erkri oracuycov?????? De ekeq hunvarn el sarqenq 20 or, amary erkaracnenq 10 orov, usumnakan hastatutyunneri arzakurdnern el 10 orov avelacnenq. Husanq kataka sa!!!!

  6. սիրելի արմքոմեդի, չէք հավատա, բայց դուք բոց էք, եսընդհանրապես մարդկանց բաժանում եմ 2 խմբի հայեր և հայամետներ, Խնդրում եմ ասեք դուք որ խմբի մէջ էք,

  7. Gevorg Xalatyan via Facebook Gevorg Xalatyan via Facebook 30/01/2015

    Heriq chi tufteq? Nerveris vra azdum eq

  8. Karen Harutunyan Karen Harutunyan 30/01/2015

    Էս նյութի իիմմաաաաստըըը…միքիչ համով հումոր արեք, ոչ թե սենց անհամ

  9. Sergo Harutyunyan Sergo Harutyunyan 30/01/2015

    Apren hrashali debil orinagica cnunndyans amis amsativnel hesa gnam poxem vor cnund anem

  10. Jen Jen 31/01/2015

    Debil humor’ debilutyun@ sirox hargoxneri hamar,,,

  11. Aram Aram 31/01/2015

    4 tari spasum ei vor cnund anem, et 29 el hanin hambalner@? 😀

  12. ara ay hambalner mardkanc ashxatavarcer@ barcracreq, vor apren, voch te amsva orer@ krchateq, ezer shat u shat mardik amsva verjin erkeu- ereq urva yntacqum en cnvel, ba et vonc eq anelu

  13. argistii7/6 bn71 argistii7/6 bn71 31/01/2015

    Tomarnerin ev orerin ci kareli aytpes verabervel,amenaqice da tgitutyun e,isk ayt ejan ev cacr humorner stexcoxnere tox irenc entaniqi andamneri veraberyal humorner stexcen,ev miasin el hrhran

  14. Himar en es dandaloshner@, mnum er sax ashxarhic 2 or shut nsheynq nor tarin, sranq voterov en mtacum

  15. Davit Davit 31/01/2015

    Lav kliner amis@ kisel u darcnel 15 or, tarin kdarnar 24 amis, isk ashxatavardz@ vcharel amsakan nujn gumar@…

  16. Davit Davit 31/01/2015

    ija, chshmarit…?

  17. Silva A. Karapetyan via Facebook Silva A. Karapetyan via Facebook 31/01/2015

    Իյա՜, Իրո՞Ք 😀

  18. 0999619289yuu 0999619289yuu 31/01/2015

    uremn arevtrakanner@ 26 orva hamar en vardzer@ talu?=himarutyun-ibr shat er petrvari orer@?-aveli en karchacnum

  19. Zori Hayrapetyan Zori Hayrapetyan 31/01/2015

    ամենաշատը դզումա լուրջ քոմմենթները կարդալը…))) լուրջ մոտեցողներ կան հարցին )))

  20. Hayk Hayk 31/01/2015

    Tox miangamic 6 amis krchaten ahagin ekonomia klini. Miliardneri ekamut kunenan naxararner@

  21. Armen Armen 01/02/2015

    ախպեր ջան ասա որ կատակ է………..

  22. esayan1992emma esayan1992emma 06/02/2015

    Azgayin debilneri joxov ,bnutyan masineleq orinagic hanelu?haneq orenq ,vor bnutyun@ petqa dzmran curt orer@ krchati,vochxarner

Մեկնաբանությունները փակ են.