Press "Enter" to skip to content

Զվարթնոցում ձերբակալվել է երկու հայաստանցի` շաքար ներմուծելու կասկածով

hqdefault
Yerevan City-ն պահանջում է ցմահ ազատազրկել այդ տականքներին

ԵՐԵՎԱՆ — Թբիլիսի-Երևան թռիչքի երկու ուղևոր` Վազգեն Անահիտյանը և Ռազմիկ Հասմիկյանը որոնք կասկածվում են երրորդ երկրից Հայաստան շաքարի ներմուծման փորձ անելու մեջ:

Ոստիկանության լրատվության բաժինը հաղորդել է, որ այս պահին երկու կասկածյալները գտնվում են կենտրոնի ոստիկանական բաժնում: Ականատեսների պնդմամբ երկուսին էլ արդեն զխկել են բաժնում:

«Մենք ստացանք օպերատիվ տեղեկություն, որ Երևան են ուզում ներկրել երկուսից-երեք հարյուր գրամ շաքար Թբիլիսիից», — պատմում է ոստիկանության` շաքարի ներմուծման դեմ պայքարի բաժնի պետ Արմեն Ալլայանը: «Շաքարային հանցագործությունների դեմ պայքարի արագ արձագանքման թիմը միանգամից ժամանեց օդակայան և գտավ կասկածյալ տականքներին»:

Դեպքի քննության համար կիրառվել են նաև հատուկ պարապած շներ, որոնք հոտով կարողացան հատկորոշել շաքար տեղափոխող ստահակներին: «Նրանք տարիներով պատրաստվում են Yerevan City-ի լավագույն շաքարային պահեստներում», — նշում է կինոլոգ Ահարոն Անյանը:

Իրավապահները հաղորդւոմ են, որ սա արդեն չորրորդ դեպքն է վերջին 12 տարվա ընթացքում
Իրավապահները հաղորդւոմ են, որ սա արդեն չորրորդ դեպքն է վերջին 12 տարվա ընթացքում

Ինչպես հաղորդում է ոստիկանությունը` այդ անասունները փորձում էին տեղափոխել շաքարը ավանդական եղանակով` կուլ տալով շաքարով լցոնված ռեզինե փուչիկներ: «Ռենտգենը ցույց տվեց, որ յուրաքանչյուրը կուլ էր տվել երեք փուչիկ` 100 գրամ շաքար պարունակությամբ», — նշում է քննիչը, — «Մեր մասնագետները արդեն հանել են յուրաքանչյուր կասկածյալից երկուական փուչիկ (դեղին և կարմիր — խմբ.) և այժմ որոնողական աշխատանքներ են տարվում երրորդ փուչիկի հայտնաբերման ուղղությամբ»:

Աղբյուրների պնդմամբ շաքարի փնտրտուքով այս պահին զբաղվում են ամենաերկար ձեռքերով օժտված հատուկ նշանակության ոստիկանները: «Աշխատանքը դժվար է, իսկ պայմանները` էլի դժվար ու բավական գաղջ, բայց շաքարի ներմուծման դեմ պայքարի համար պատրաստ են վիզ դնել», — նշում է շաքարի հայտնաբերման գծով պատասխանատու Վռամ Դոլգորուկյանցը:

Ֆինանսների նախարարությունը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը օպերատիվ արձագանքի համար: Նախարարության մրցակցության խրախուսման բաժնի ղեկավարը այս պայքարը կարևոր է համարել տնտեսության փխրուն հավասարակշռության պահպանման համար:

34 Comments

  1. Մանուկ Մանուկյան via Facebook Մանուկ Մանուկյան via Facebook 23/01/2015

    )))))))))))

  2. ????? Whaaaaat? Imasty chhaskaca ay, shaqari hamar cmah? Inchi? Hetn el 300 gram ??? Aysinqn? Baaaan chhaskaca….

  3. Lilit Sargsyan via Facebook Lilit Sargsyan via Facebook 23/01/2015

    cicaxic meraaaa!!!!

  4. Alik Mirzoyan via Facebook Alik Mirzoyan via Facebook 23/01/2015

    Yerevi hogekan xangarvacutyunen unecel et mardik….vonc karelia shaqar nermucel Hayastan enel 600 gram qashov….cmah@ qicha….mahapatija kareli ….el chem karum grem 😀 😀

  5. Yaaaaa es incha katarvum ashxarh voncen hamardzakvel havqn ira tevov odzn ira portov cher karox ancnel es ova ekel tiracel taqun getin@bacvi mteq u durs mi ekeq eli menak duq piti apreq ha?

  6. Дары ираканутюн менак ануннерна пахац у шакари кашы Ереван Тбилиси реснел фура инкнатир чи мнацацы чишта

  7. Հովհաննես Անթաբլյան via Facebook Հովհաննես Անթաբլյան via Facebook 24/01/2015

    ara es menak verjum kardaci vor armcomedyna

  8. Artyom Artyom 24/01/2015

    Hageli armcomedy. Dranq karoxa hetner@ hamel harmar heraxosakapel berac linen asenq fucom.)))))))) Kamel asenq bethoven kanfetner )))))

  9. Sarah Abgaryan via Facebook Sarah Abgaryan via Facebook 24/01/2015

    Շաքար ներկրելու գործին կավելանա նաև փուչիկ ներկրելու գործը :)))))

  10. Hrach Hrach 24/01/2015

    dranc petk e kaxaxan hanen hanrutyan araj, dranc nmannerin enqan petk e tanjel vor mah@ erazanq lini. Ekek bolors mek mardu nman havavenq azatutyan hraparakum ev pahanjenq hamadzayn Yerevan City-i orensgrqi cmah datapartel stahaknerin. Nranc petq e kaxaxan hanel Komitasi City-i dimac, vorpeszi bolorn imanan vor ardarutyun@ der chi mahacel. MAH SHAQARAGOXERIN !!!

  11. Aren Avetisyan via Facebook Aren Avetisyan via Facebook 24/01/2015

  12. Kristina Hovsepyan via Facebook Kristina Hovsepyan via Facebook 24/01/2015

    Tenc ban patahi, karcymem voch voq chi zarmana….)))

  13. Suren Ohanjanyan via Facebook Suren Ohanjanyan via Facebook 24/01/2015

    ահավոր ժամանակներում ենք ապրում, մարդ մի բիզմես չանի վռազ վայիս են լինում))))

  14. shaqar? et inch mi hancanq e? karevor ban chka chbacahaytvac? ashxatanq, aprelu mijoc stexceq zoxovurd!@ apri ira qrtinqov, ba inch anen goxtu uzum en 2 kopek etenc vastaken, enenc el mi zarmanum eq… vay vuy eq anum karces brnoxner@ ardar en aprum.

  15. Յանկարծ հայ ախմախ օլիգարխի գործին չխփեն իրավունք ու են միայն մի քանի հոգի հարստանալու ։։։։։անաստվածներ

  16. Айрапетян Аида via Facebook Айрапетян Аида via Facebook 25/01/2015

    ???????

  17. պետք է անհապաղ կախել նման Հայրենիքի դավաճաններին

Մեկնաբանությունները փակ են.