Press "Enter" to skip to content

ԵՊՏՀ-ն աննախադեպ գիտական աճ է արձանագրել բուհօրհնեքից հետո

Ռեկտորը պլանավորում է նաև օրհնել դասաքրքերն ու դեկաններին:
Ռեկտորը պլանավորում է նաև օրհնել դասաքրքերն ու դեկաններին:

ԵՐԵՎԱՆ — Նոյեմբերի 6-ին Տնտեսագիտական համալսարանում իրականացվել է պաշտոնական բուհօրհնեք: Բուհի օրհնության նախաձեռնությունը եկել է ռեկտոր Կորյուն Աթոյանի կողմից, որը բարձր է գնահատում օրհնության ազդեցությունը տնտեսագիտության զարգացման վրա:

«Համալսարանը ձեռքից գնում էր… Կոռուցպիան, թերի կրթությունը, ուսանողների անտարբերությունը հասել էին գագաթնակետին, և ակնհայտ էր, որ այդ ամենը Սատանայի չարագործությունն էր», — կիսվում է Աթոյանը. «Մեզ օդի պես անհրաժեշտ էր մաքրել այդ մութ  ուժերի աուրան և պատշաճ ձևով օրհնել տնտեսագիտական ԲՈՒՀ-ը»:

Ռեկտորը հիացմունքով նշում է, որ ԲՈՒՀ-ը օրհնելուց անմիջապես հետո սկսվել են դրական տեղաշարժեր տեղի ունենալ: «Աչքիս առաջ ԲՈՒՀ-ից հերթով հեռացան կոռուպցիան, բոլոր կարգի չարաշահումները և անտարբերությունը տնտեսագիտության նկատմամբ: Օրհնության արդյունքում ֆիզիկայի ամբիոնը միանգամից գրանցեց մի քանի գյուտ, իսկ մաթեմատիկայի մասնագետները լուծեցին անլուծելի համարվող Մաքսվելի և Հիլբերտի հավասարումները», — նշում է ռեկտորը:

Ռեկտորը նաև կոչ է անում մյուս ԲՈՒՀ-երին անպայման կատարել բուհօրհնեքի արարողություն. «Օրհնությունը լուրջ խթան կհանդիսանա մեր երկրում կրթության և գիտության զարգացմանը: Ես սա ասում եմ ոչ թե որպես ռեկտոր կամ պաշտոնյա, այլ որպես գիտնական: Փաստ է, որ բուհօրհնեքը լրջորեն բարձրացրեց մեր համալսարանի ինտելեկտուալ մակարդակը»:

Screen Shot 2014-12-11 at 11.27.36 AM
«Գիտության մեջ անհնար է հասնել հաջողության առանց պատշաճ օրհնության», Եպիսկոպոս:

ԲՈՒՀ-ը օրհնած տեր-տեր Մուշեղ Եպիսկոպոս Բաբայանը խոստանում է նաև տարվա ընթացքում կնքել ԵՊՏՀ-ի պրոֆեսորադասախոսական չկնքված անձնակազմը: «Շատ կարևոր է չկանգնել այս փուլում: Սատանան կփորձի մթագնել ձեր սրտերն ու ուղեղը: Սատանայի ծառաները ձեզ կփորձեն համոզել, որ ԲՈՒՀ օրհնելը աբսուրդ է, չի նպաստում գիտության զարգացմանը, տանում է երկիրը դեպի միջնադար, բայց հիշեք` այդ մտքերը ձեր մեջ դնում է Սատանան»:

Եպիսկոպոսի համոզմամբ կրթության ոլորտի ամենամեծ խնդիրը ֆիզիկոսներն են, որոնք ավանդաբար դիմադրում են եկեղեցու փորձերին` մաքրել հոգին մութ ուժերից և օրհնել նրանց գիտական աշխատանքները:

«Ցավոք, ֆիզիկոսների մեծ մասը լուրջ չեն վերաբերվում Սատանայի վտանգին և դժոխքի հեռանկարին: Մենք փորձում ենք նրանց բացատրել, որ իրենց ուղին կարող է բերել դեպի հավիտյան տառապանքներ` կրակով լի մի վայրում, սակայն նրանք ներկայացնում են աբսուրդ պահանջներ` ցույց տալ հիմքեր կամ ապացույցներ,» — նշում է Եպիսկոպոստը:

Կրթության և գիտության նախարարությունից հաղորդում են, որ հաջորդ տարվանից բոլոր դիսերտացիաների պաշտպանությանը ներկա են լինելու հոգևոր հովիվներ, որոնք պաշտպանության ավարտին օրհնելու են գիտական աշխատանքները և կնքելու են չկնքված ասպիրանտներին: «Չկնքված գիտնականը չի կարող օգտակար լինել մեր սուրբ երկրին», — նշում է ԿԳՆ աղբյուրը:

8 Comments

  1. GoRo Melik-Sahakyan via Facebook GoRo Melik-Sahakyan via Facebook 11/12/2014

    ՀՊՏՀ -ում ֆիզիկայի ամբիոն չկա

  2. Hayarpi Papikyan via Facebook Hayarpi Papikyan via Facebook 11/12/2014

    «օրհնություն» ու «գիտություն» այնքան անհամադրելի ու սյուռ է հնչում, որ այս դեպքում ԵՊՏՀ-ը կարող էր երկրագիտական և ինչու չէ աստվածաբանական բաժիններ էր ունենալ: Բրավո՛ Սերգեյ:

  3. Tarzan Tkhlchyan via Facebook Tarzan Tkhlchyan via Facebook 11/12/2014

    Dra pes gitnakanin petqa chstiknerov larerl buhic

Մեկնաբանությունները փակ են.