Press "Enter" to skip to content

ՀՀ գաղտնի ծառայությունները ստեղծում են առաջին X-նախարարին

Businessman silhouetteՀՀ հատուկ ծառայություններին մոտ կանգնած աղբյուրները մեզ հայտնեցին, որ լաբորատոր պայմաններում ստեղծվում է նոր` ունիվերսալ X-նախարար, ով կկարողանա միանգամից մի քանի նախարարների գործառույթներ կատարել:

Որոշման նախադեպ հանդիսացավ վերջին նշանակումը` ԱԻՆ-ը միացավ Տարածքային կառավարման նախարարությանը (նախարար` Արմեն Երիցյան): «Սա հեղափոխություն կլինի Հայոց պատմության մեջ: Մեկ մարդը կկարողանա միանգամից 7-8 պաշտոն զբաղեցնել»,- նշել է գաղտնի լաբորատորիայի աշխատակից Լեոպոլդ Սիսակյանը (անուն-ազգանունը փոփոխված է անվտանգության նկատառումներով,- խմբ.):

Նոր X-նախարարը կստեղծվի այժմյան նախարարների ԴՆԹ-ներից` վերցնելով նրանցից յուրաքանչյուրի ամենալավ ու ուժեղ կողմերը։ «Նա կունենա, օրինակ, Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանի սկզբունքայնությունը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի պրոֆեսիոնալիզմը, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի արտաքինը, ինչպես նաև Էդվարդ Նալբանդյանի` անտեսանելի դառնալու հատկությունը»,- հպարտությամբ նշել է Սիսակյանը։

X-նախարարի ստեղծման ընթացքում, սակայն, առաջացել են որոշ բարդություններ։ «Որոշ նախարարների դեպքում մենք չգիտենք, թե որն է իրենց ուժեղ կողմը, որով կարող ենք օժտել մեր պրոյեկտը։ Օրինակ` Հասմիկ Պողոսյանի դեպքում չենք կողմնորոշվում։ Բացի այդ, դեռ չունենք Էդվարդ Նալբանդյանի ԴՆԹ-ի նմուշը, քանի որ չենք կարողանում գտնել նրան»,- մտահոգվել է Սիսակյանը։

Այս նախաձեռնությունը իրարանցում է առաջացրել ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերի մոտ։ Մասնավորապես` ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը վրդովված նշել է. «Սա խայտառակություն է, անհարգալից վերաբերմունք մեր նկատմամբ։ Ստացվում է` առաջ մենք կարող էինք քննադատել տարբեր նախարարների, իսկ հիմա` չենք կարողանա, որովհետև դե սպորտի նախարարի ԴՆԹ-ն էլ ա լինելու նրա մեջ»։ «Ռեժիմի խուճապը հատել է սահմանը»,- նշել է Լևոն Զուրաբյանը` այդպես էլ կարծիք չհայտնելով նոր նախաձեռնության մասին։

«Մենք չենք կարող քննադատել մեկին, ով կրում է Սպորտի նախարարի ԴՆԹ-ն»
«Մենք չենք կարող քննադատել մեկին, ով կրում է Սպորտի նախարարի ԴՆԹ-ն»

Հովիկ Աբրահամյանը, իր հերթին, ողջունել է երևույթը. «Դրանից էլ լավ բա՞ն… Մի հոգու հետ եմ աշխատելու։ Պատկերացնու՞մ եք` կառավարության նիստերը ինչ լավ կանցնեն. երկուսով կնստենք, կզրուցենք ու կհասկանանք իրար»։

Հատուկ ծառայություններից մեզ հաղորդեցին նաև, որ հաջողության հասնելու դեպքում հետագայում կստեղծվի նաև առաջին X-պատգամավորը, սակայն դեռ հստակ չեն պատկերացնում` ինչպես են համատեղվելու Նիկոլ Փաշինյանի և Առաքել Մովսիսյանի ԴՆԹ-ները։

 

4 Comments

    • stiop stiop 08/12/2014

      Kiachaly

  1. Vemir Barcafan Mxitaryan via Facebook Vemir Barcafan Mxitaryan via Facebook 07/12/2014

    U mekel ashotyani nman chpl glux =D

Մեկնաբանությունները փակ են.