Press "Enter" to skip to content

Եպիսկոպոս Կճոյանը ԱԺ-ում կատարեց բյուջեի օրհնության արարողությունը

«Օրհնյալ լինի հաջորդ տարվա բյուջեն և մասբավորապես առաջին եռամսյակի կատարողականը հավիտյանս հավիտենից: Ամեն»
«Օրհնյալ լինի հաջորդ տարվա բյուջեն և մասնավորապես առաջին եռամսյակի կատարողականը հավիտյանս հավիտենից: Ամեն»

ԵՐԵՎԱՆ — Դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2015 թվականի բյուջեօրհնեքի արարողությունը: Ավանդույթի համաձայն` բյուջեն օրհնեց Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը` մի քանի անգամ արտասանելով վիշապներից և չար հոգիներից բյուջեն զերծ պահող աղոթքները:

Նավասարդի մամուլի ծառայության պետի տեղակալի օգնականի փոխանցմամբ` 2015-ի բյուջեի համար նախապատրաստվել է յուրահատուկ և բացառիկ մի աղոթք, որը նախատեսված է բյուջեն զերծ պահել ոչ միայն չար ոգիներից, այլև գնաճից և դրամի անհամաչափ արժեզրկումից:

Նավասարդ Կճոյանի վարորդի օգնականը նշել է. «Բյուջեօրհնեքի վրա աշխատել են մեր լավագույն տերտերները և մի քանի կուսակրոն քահանա: Սա աննախադեպ օրհնեք է, որը զուգակցվել է խունկի և խարույկի արարողությամբ հենց ԱԺ ամբիոնի մոտ, ինչը պատգամավորրների աղոթքը ավելի հաճելի և ընդունելի է դարձնում Աստծո ականջին»:

Քրիստոնյա պատգամավորներից Առաքել Մովսիսյանը բարձր գնահատեց բյուջեօրհնեքը և խոստացավ իր աղոթքի մեջ ներառել նաև անկոտրուն կամք երկրի զարգացման համար պայքարի մեջ: «Այո, հենց անկոտրուն կամք, ու կասկածող եմ մանգ գալիս: Թող իրարից անպակաս լինենք: Մենք մեր փայ Աստծուն շատ ենք սիրում», — նշեց Մովսիսյանը:

Մինչև տարվա վերջ ԱԺ-ում կօրհնվի նաև ԵՏՄ պայմանագիրը
Մինչև տարվա վերջ ԱԺ-ում կօրհնվի նաև ԵՏՄ պայմանագիրը

Ֆինանսների նախարարությունը պնդում է, որ աղոթքը լուրջ խթան կհանդիսանա երկրի ֆինանսատնտեսական վիճակի առողջացման համար: Ֆինանսերի նախարարության խոսնակ Մայիս Մայիսյանը ասել է. «Գաղափարը տվել է դեռ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր` մեկ մեռելոց էր արանքում ընկնում, մեկ տաղավար տոն: Այժմ ուրախ ենք, որ տնտեսական աճին օգնելու է նաև մեր հոգևոր կորպուսը: Վստահ եմ, որ մեր փայ Աստված հաստատ կգնահատի այս կարևոր քայլը»:

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն` սա միայն սկիզբն է: «Անկեղծ ասած` մեզ ոգևորեց Տնտեսագիտական համալսարանի օրհնեքը, որը պետք է զերծ պահի ԲՈՒՀ-ը կոռուպցիայից, պաշտոնական չարաշահումներից և չար ոգիներից», — նշեց կառավարությանը մոտ կանգնած կառավարության խոսնակը:

Իշխանությունը վստահորեն շարունակում է երկրի պետական կառավարման տարբեր ոլորտներոմ ներգրավել հոգևոր ներկայացուցիչներին` մեր փայ Աստծո օգնությունը Հայաստանի հանդեպ մեծացնելու նպատակով:

ՀԵՐՔՈՒՄ.
Սույն հոդվածում տեղ գտած նյութը հորինված է և հանդիսանում է հեղինակի երգիծական ֆանտազիայի արդյունք: ՀՀ 2015 թ.-ի բյուջեն մինչ օրս մնում է չօրհնված:

9 Comments

  1. շատ հաճախ կարդում եմ վերնագիրը առանց նայելու ով ա կատարել գրառումը, ու մեկ էլ ասում եմ “WTF!?!?” հետո տենում եմ դուք եք, ասում եմ հա լավ օկ ա․․․ բայց միշտ չի որ նայում եմ ու պարզում որ արմքոմեդիի գրառումնա 😀

  2. Kara Leva via Facebook Kara Leva via Facebook 04/12/2014

    Ինձ իսկապես թված լուրջ իրական լուրա..ինչ ահավորա, որ սենց բան հնարավորա լինի, դե բնականա որ զզենքեր են օրհնում բանակում ու գրքեր՝ ԲՈՒՀ-երում նորմալ կլնի բա ոնց…

  3. Տեր Տարզան Քահանա Թխկլչյան via Facebook Տեր Տարզան Քահանա Թխկլչյան via Facebook 04/12/2014

    Lav mitqa, petqa notariatum el nstacnel terternerin vor dakumnetneri orhnutyun katarvi.

Մեկնաբանությունները փակ են.