Press "Enter" to skip to content

Կարեն Ավագյան. «Այսօրվա խայտառակ ալան թալանը հիմնադրել է Լևոն Տեր-Պետրոսյանը»:

«Այսօրվա խայտառակ կոռուպցիան հիմնադրել է Լևոն Տեր-Պետրոսյանը», — Կ. Ավագյան

ԵՐԵՎԱՆՀանրապետական երիտպատգամավոր Կարեն Ավագյանը իր ֆեյսբուքյան էջում լուրջ մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ առաջին նախագահի հասցեին: Նա մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրել է այսօրվա բոլոր չարիքների հիմքերը ստեղծելու մեջ:

«Բոլոր օլիգոպոլիաները, կոռուպցիան, պետական գույքի յուրացումը ստեղծվել են 90-ականներին` ՀՀՇ-ի ռեժիմի օրոք: Հենց իրենց պատճառով է, որ երկիրն այժմ տառապում է քրոնիկ կոռուպցիայից, իսկ պաշտոնյաների մեծ մասը կաշառակեր են», — նշում է Ավագյանը:

«Հանրապետական կուսակցությունը չի ստեղծել այս արատավոր համակարգը, այլ ուղղակի ժառանգել է այն ՀՀՇ-ից: Մենք պարզապես հասցրել ենք համակարգը իր տրամաբանական ավարտին», — արդարանում է երիտ-Ավագյանը:

«Բնականաբար մենք չենք հերքում, որ այսօր տնտեսությունը մի քանի օլիգարխների ձեռքերում է, իսկ բնական ռեսուրսները թալանվում են աջ ու ձախ, բայց… Պետք է հասկանալ, որ այս ամենը մեզ սովորեցրել է հենց այդ նույն մեզ քննադատող մարդը», — չի դադարում Ավագյանը:

«Հետո, ասենք… բանը` հարկատուների փողերով սեփական հարստահարումը, մոտիկներին լավ պաշտոններ տալը, մեկ ու մեջ բյուջեի հաշվին հարազատներին ինչ-որ բան պատիվ տալը, սպոնտան մսխումները.. որ մեկն ասեմ` ինչ տեսնում եք այսօր, վստահ եղեք, որ սկսվել է Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանից», — չի հանձնվում Ավագյանը:

«Էն որ ոստիկանը կաշառք է վերցնում կամ բժիշկը «լևի» գումար, իրենք հո չե՞ն հորինել` դա էլ են սովորել Լևոնից: Կամ էն որ հազար ու մի անմեղսունակ չիշիկ են անում վերելակում կամ տների շքամուտքում, դա հո զրոյից չե՞ն սովորել, այդ ամենը սկսել է ՀՀՇ-ն», — մանրամասնում է Ավագյանը:

«Նույն Սյունիքի մարզպետի «բեսպրեդելը» սկսվել է դեռ այն ժամանակ, իսկ մենք հիմա կրակն ենք ընկել: Լևոնը երես տվեց տեղական օլիգարխներին և գցեց մեր ջանը: Ու հիմա մարդիկ մտածում են` մենք ենք այդ տնաքանդներին բերել դրել», — եզրափակում է Ավագյանը:

«Նույն ձախ թարթիչ չօգտագործող անասունները դեռ 90-ականներից են հայտնվել: Էլ չեմ ասում շատ բութ մարդկանց պատասխանատու պաշտոնների դնելը… Այն, ինչ տեսնում եք այսօր ու ձեզ դուր չի գալիս, իմացեք` դա մենք չենք սկսել, մենք ուղղակի դրա ակամա պատանդն ենք», — ևս մեկ անգամ եզրափակել է Ավագյանը:

21 Comments

  1. Ես չեմ հասկանում: Հնարավոր էր 7 տարում այնպես թալանել, որ 16 տարում չկարողանային ուշքի բերել էս երկիրը…

  2. Հայ ազգը ունի ուշադրության արժանի շատ իմաստոևներ,. այնպես որ , չարժի ընդհանրապես թափթփուկներին ուշադրության արժանացնել, դրանով իսկ ակամայից գովազդելով կարիերիստ թափթկուկներին:

  3. Armine Badalyan via Facebook Armine Badalyan via Facebook 30/10/2014

    Ay urod sra nra masin meknabanutyunner talu poxaren gna tsarayi hayots banakum,hayrenikit partkn katari.

  4. Mary Simonyan via Facebook Mary Simonyan via Facebook 30/10/2014

    du u qo nmannern el sharunakum em !!!

  5. STOP joxovurd ,xelaci eritasarde erevum,toxek ashxati ,na miakne vor amene tesnume.Zarmanumem inchu levonin patasxanatvutyan chek entarkum.

  6. Nelli Jan via Facebook Nelli Jan via Facebook 30/10/2014

    duq el sharunakum u katarelagorcum eq,poxanak payqareq dra dem,mekd myusin arjani eq

  7. իսկ ով էր ձեզ ստիպում շարունակել ու ավելի կատարելագործել այդ թալանը?

  8. Ձեր տրամաբանական ավարտը , ՍԿԻԶԲՆ Է ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԱՏ ՈՒ ԴԱՏԱՍՏԱՆԻ !!!!!

Մեկնաբանությունները փակ են.