Press "Enter" to skip to content

Կառավարությունը խոստանում է այս անգամ իրոք պատժել բյուջեից միլիոնավոր դրամներ թալանողներին:

«Թալանչիներին չենք հանդուրժի: Կլինեն խիստ և գերխիստ նկատողություններ»
«Թալանչիներին չենք հանդուրժի: Կլինեն խիստ և գերխիստ նկատողություններ»

ԵՐԵՎԱՆ Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումները անպատիժ չեն մնա: Սրա մասին հաղորդում է ԱրմՔոմ լրատվական ծառայությունը` հղում անելով կառավարության աղբյուրներին: «Այս անգամ իրոք կա ցանկություն խստագույնս պատժելու հարկատուների գումարները յուրացրած անձանց», — նշված է աղբյուրի հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատը արդեն բազմիցս ներկայացրել է չարաշահումների մասին հաղորդումներ, որոնց հիման վրա հարուցվել էն հարյուրավոր խիստ զրույցներ պաշտոնյաների հետ, տասնյակ բարձրաստիճան չինովնիկների ստիպել են ներողություն խնդրել իրենց աշխատակիցներից (և ոչ միայն չկիսվելու համար), կան եկեղեցում ապաշխարած մի քանի կաշառակերներ, ինչպես նաև կա… դե…  Վազգեն Խաչիկյան:

Կառավարության խոսնակը պդնում է, որ այս անգամ իրոք լուրջ են վերաբերվելու պատիժներին: «Այլևս ոչ ներում է լինելու, ոչ ծանոթ/բարեկամի օգնության հնարավորություն: Կբռնենք և ամբողջ հանրապետության աչքի առաջ խիստ նկատողություն կտանք այդ միլիոնավոր դրամներ գրպանած մարդկանց», — խոստացավ խոսնակը:

«Արդյո՞ք ես հանդիսանում եմ մեջների կյաժը» - Վ Խաչիկյան
«Արդյո՞ք ես հանդիսանում եմ մեջների կյաժը» — Վ Խաչիկյան

Կառավարությունը վստահեցնում է, որ զուգահեռ նաև գնում է ներկայումս ակտիվորեն թալանող չինովնիկների հետ լուրջ աշխատանք: «Մենք փորձում ենք նրանց բացատրել գողանալու վտանգները և հետևանքները: Իհարկե, մեկ օրում չես համոզի գործընկերոջդ, որ ժողովրդի փողը յուրացնելը լավ չի, բայց, կարծում եմ, միտումը դրական է», — նշեց կառավարության ներկայացուցիչը, որը չցանկացավ ներկայանալ որպես վարչապետ:

Արդեն ստեղծվել է նաև ռեաբիլիտացիոն հանձնաժողով, որը օգնում է միլիոններ գողանալու համար խիստ նկատողություն ստացած պաշտոնյաներին: Նրանց համար կազմակերպվում են թերապեվտիկ շփումներ նախկին գործընկերների հետ, զրույցներ խարույկի շուրջ Սևանի ափին, թերապեվտիկ քյաբաբի միջոցառումներ, ինչպես նաև օգնում են գտնել աշխատանք: Քանի որ նման անցյալով մարդկանց դժվար է գտնել նոր աշխատանք, նրանց տալիս են հինը:

Իշխան Զաքարյանը բարձր է գնահատում կառավարության պայքարը մսխումների դեմ: «Կարծես երկիրը վերջապես երկիր է դառնում. մարդիկ անում են սխալներ, պատժվում են սխալների համար: Իհարկե լավ կլիներ, որ խիստ նկատողությունից բացի բոյուջեն թալանողներին պարտադրեին թալանածի գոն ինչ-որ մաս վերադարձնել, բայց… սկզբի համար խիստ նկատողությունն էլ լուրջ ազդակ է», — նշեց Զաքարյանը:

20 Comments

  1. Տեր Տարզան Քահանա Թխկլչյան via Facebook Տեր Տարզան Քահանա Թխկլչյան via Facebook 30/09/2014

    :)))))))))) che ha , tak i skazala koshka .. eh mishka

  2. Garik Garik 30/09/2014

    Qni der Verahskichi naxagahe “otarerkrya nerdrumner”-ov dhyakner a karucum talanchinere ha el piti xist nkatoghutyunner stanan

  3. Nelli Jan via Facebook Nelli Jan via Facebook 30/09/2014

    hamozel?bacatrel? goxerin datum en yev uxarkum uxxich ashxatanqayin gaxutner……………..dzer gorc@nkerneri het shat nurb eq,isk joxovrdi het vayrenavari makaknerov eq xosum

  4. Hripsime S Hovakimyan via Facebook Hripsime S Hovakimyan via Facebook 30/09/2014

    azniv azniv xosq…es angam patjelu enq 😀

  5. Aram Gyulkhasyan via Facebook Aram Gyulkhasyan via Facebook 30/09/2014

    qvansh

  6. Hasmik Khachatryan via Facebook Hasmik Khachatryan via Facebook 01/10/2014

    «ԱԶՆԻՎ ՊԻՈՆԵՐԱԿԱԱԱՆ»

  7. Arpi Davoyan via Facebook Arpi Davoyan via Facebook 01/10/2014

    բայց միայն այս անգամ, հետո էլի չենք պատժի )))

Մեկնաբանությունները փակ են.