Press "Enter" to skip to content

Սոցապ նախարարությունը ներկայացրեց նոր կենսաթոշակային համակարգի լոգոտիպը

f
Դիզայներները հպարտությամբ ներկայացրեցին 3 ամսվա աշխատանքի արդյունքը

ԵՐԵՎԱՆ — Սոցապ նախարարությունը այսօր ներկայացրեց այն նոր տարբերանշանը, որը կոչված է դրական հույզեր առաջացնել բնակչության այն զանգվածի մոտ, որը դեռ չի կողմնորոշվել` միանա՞լ նոր կենսաթոշակային համակարգին, թե՞ ոչ:
«Այս տարբերանշանի վրա աշխատել ենք այն օրվանից, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց հին օրենքը: Կարծում եմ` եթե ի սկզաբնե ներկայանայինք հանրությանը այս տարբերանշանով, գուցե օրենքը հակասահմանադրական չճանաչվեր»,- պատմեց սոցապ նախարարության PR բաժնի ղեկավար Արշալույս Գովակիմյանը:

Տարբերանշանի վրա օր ու գիշեր աշխատել է 5 դիզայներից, 3 մարկետոլոգից, 2 պարահոգեբանից և մեկ դզող-փչողից կազմված թիմը, որն ընտրվել էր բացառապես արժանիքների, տաղանդների և ծանոթների սկզբունքով:

«Վերջապես Հայաստանում հասունանում է այս մշակույթը, վերջապես մենք գիտակցում ենք, որ կապ չունի, թե ինչպիսին է բովանդակությունը, կարևորը` գրավիչ փաթեթավորումն է»,- հավելեց Գովակիմյանը:

ԱրմՔոմեդիի թղթակիցները փորձարկեցին նոր տարբերանշանը Երևանի փողոցներում և ստացան հետևյալ արձագանքները`

«Վույ ինչ լավնաաա, ափսոս ես դեռ չեմ աշխատում, թե չէ կմիանայի կենսաթոշակայինին».- Կարինե, 15 տարեկան, դպրոցական:

«Էշի պես էսքան ամիս պայքարել եմ կենսաթոշակայինի դեմ. իմանայի սենց հրաշք լոգո են սարքելու, Դեմ!եմ-ի դեմ կպայքարեի», Դերենիկ, 29 տարեկան, ակտիվիստ:

«Սա աշխարհի ամենալավ լոգոտիպն ա… ի դեպ` ես եմ սարքել», — Իլյա, 31 տարեկան, դիզայներ:

7 Comments

  1. EDGAR EDGAR 08/07/2014

    Տարբերանշանի վրա օր ու գիշեր աշխատել է 5 դիզայներից, 3 մարկետոլոգից, 2 պարահոգեբանից և մեկ դզող-փչողից, u estex harc@ ena vor et demi 10@ iranc kayferov ein menak mnacel er dzox pchoxi vren inqnel tenc dzel pchela eli 😀 vatacnm eq ara jan, es inch logotipa yanim, sra tex@ mi hat akanjner@ kax eshi nkar xpeiq achqernel shreki meji en koshkavori achqeri nman dzeiq pcheiq u miqich aveli hetaqrqir kler.

    «Էշի պես էսքան ամիս պայքարել եմ կենսաթոշակայինի դեմ. իմանայի սենց հրաշք լոգո են սարքելու, Դեմ!եմ-ի դեմ կպայքարեի», Դերենիկ, 29 տարեկան, ակտիվիստ: Graz el kgam vor senc mard chka ergri eresin

Մեկնաբանությունները փակ են.