Press "Enter" to skip to content

Կառավարությունը կոչ է անում խոպանչիներին ավելի շատ փող ուղարկել հայրենիք

«Իհարկե հեշտ չի լինելու մեր խոպանչի եղբայրների համար, բայց մենք պատրաստ ենք այդ զոհաբերությանը»
«Իհարկե հեշտ չի լինելու մեր խոպանչի եղբայրների համար, բայց մենք պատրաստ ենք այդ զոհաբերությանը»

ԵՐԵՎԱՆԿառավարությունը մտադիր է մեծացնել խոպանչիների` Հայաստան ուղարկած տրանֆերների քանակը: Վարչապետը խոստանում է տնտեսական կտրուկ աճ ծրագրի իրագործման դեպքում:

Երկուշաբթի կառավարության նիստին նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց տնտեսական զարգացման նոր ծրագիր: Ծրագրի համաձայն ֆինանսական շուկան պետք է ակտիվացնեն Ռուսաստան խոպան գնացած ՀՀ քաղաքացիները:

«Կարծում եմ բոլորը կհամաձայնվեն, որ տրանսֆերների շատացման դեպքում կաշխուժանա մեր ներքին շուկան, ֆինանսական համակարգը կառողջանա, մակրոտնտեսական ցուցանիշները շողուլի կգան… կամ միկրո, տենց մի բան մի խոսքով,» նշեց վարչապետը:

Անկախ վերլուծաբան Ահարոն Ադիբեկյանը արդեն անվանել է ծրագիրը «հեղափոխական»: Նա մասնավորապես նշել է. «Հայաստանիցների 97.4 տոկոսը վաղուց էր սպասում նման մի ծրագրի: Այս քայլը շատ ավելի իրատեսական է, քան.. դե տնտեսություն, ադրյունաբերություն ստեղծելը, որի համար անհրաժեշտ են… գիտելիքներ կամ բախտ»:

«Որքան մերն է երկիրը, այդքան էլ խոպանչիները: Թող վիզ դնեն»
«Որքան մերն է երկիրը, այդքան էլ խոպանչիները: Թող վիզ դնեն»

Երկրի առաջին դեմքերից մեկը (2-դը) շեշտել է, որ ծրագիրը կպահանջի կամքի ուժ և կորով: «Ես խնդիր չեմ տեսում, որ մեր խոպանչիները քիչ սիլի-բիլի անեն ռուս աղջիկնրի հետ ու այդ գումարները ավելի շատ ուղղեն դեպի իրենց ընտանիք,» — նշեց առաջին քրիստոնյա երկրի 2-րդ դեմքը:

Ծրագիրը որոշակի հիասթափություն է առաջացրել բուն խոպանչիների մոտ, որոնք առանց ոգևորության են ընդունել լուրը: Մոսկվայում երեք տարի խոպանչական գործունեություն ծավալած Արամը, 37, նշում է, որ «հո դրա համար չենք ամբողջ տարի նախալինքոլնյան աֆրոամերիկացու նման աշխատում, որ հիմա էլ նոր գումար հատկացնենք, բայց եթե կառավարության պետքի համար ա, մենք իհարկե պատրաստ ենք վիզ դնել:»

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրներից հայտնի է դարձել, որ մոտ ապագայում կներկայացվի օրենք «պարտադիր խոպանական վճարների մասին», որի համաձայն խոպանից տուն ուղարկած գումարների 5-10% կգնա հատուկ խոպանային հիմնադրամ:

35 Comments

  1. Հմայակ Մարտիրոսյան via Facebook Հմայակ Մարտիրոսյան via Facebook 20/06/2014

    Ay qez hrashq 😉

  2. Haik Torosyan via Facebook Haik Torosyan via Facebook 20/06/2014

    Էս ոչխարի համա՞ր

  3. Григор Егиазарян via Facebook Григор Егиазарян via Facebook 20/06/2014

    Որովհետև <> Անննասսուննաաաաաաա

  4. …Կոչ եմ անում,….մի թալանեք երգիրս…ժոզովդիս արյուն մի ծըծեք,անեծքով պետություն մի կառուցեք,…..կառավարություն……….

  5. Carinne Pogosyan via Facebook Carinne Pogosyan via Facebook 20/06/2014

    pah-lease 😀

  6. barbarosner inchi duq piti vznerd hastacneq,Hayastanum el entaniqner bajanven…xelaci azgis darzrel eq struk,,zut fizikakan uj

  7. Եթե մարդը գնացելա խոպան փող աշխատելու ցանկացաց պետություն ու կառավարություն էդ մարդու ոտերը կերելա թե կարա ասի ինչքան փող բերի կամ բերի թե չե

  8. Տեր Տարզան Քահանա Թխկլչյան via Facebook Տեր Տարզան Քահանա Թխկլչյան via Facebook 20/06/2014

    HUnisi 20@ paxtakani orna, shat oreginal dzevov uzuma nshac lini. Et m,ardik petqa voch te xopanchi ayl paxtakani kargavichak stanan.

  9. Ann Ann 20/06/2014

    Ես տառակեր չեմ, բայց «տրանֆեր» հատուկ եգ գրել, թե վրիպակա ??? :Դ

  10. Alik Badalyan via Facebook Alik Badalyan via Facebook 20/06/2014
  11. Տղեք Հրանտ Բագրատյանի – տրանսֆերտներն պահուստային ֆոնդերում կուտակելու շատ խելոք գաղափարի վարկաբեկման էք նպաստում…

    Հուսանք անգիտակից էք անում, բայց ինչ որ »պատվերի« համ է գալիս…

  12. Vahram Davtyan Vahram Davtyan 20/06/2014

    ES CEMM JOGUUMM ES PRTUTYUN@ KAYFAVATA LINUUMM MER VRENN

  13. dzmer@ ancav ha sksecik hoxi takic durs gal,,,,,,,,, do du el qo,,,,,,,,,,, uxaki erkirn es karotum harazat text

  14. xi uxarkenq henaaa XOPANUM enq stexcum tun tex ho etqan miamit chennnqqq aaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

  15. Արա սրանք վերջն են….. 🙂 իրենք ոչինչ չեն անում, փողերը դրսից գալիս ա…… գոնե ճիշտ ծախսել իմացեք այ տխմարներ…. մենակ փախցնել ու էլի ուզել գիտեք…………. հոոոոոոոոոոոոոոպ

Մեկնաբանությունները փակ են.