Press "Enter" to skip to content

Երևանի բացօթյա սրճարանում ապօրինի ծառ է աճել

քքք
Ծառը շրջանցելով քաղաքապետարանի ընթացակարգերը

Անցյալ շաբաթ Երևանի բացօթյա սրճարաններից մեկի տարածքում ապօրինաբար ծիրանի ծառ է աճել, ինչն առաջացրել է սրճարանապահպան-ակտիվիստների բուռն վրդովմունքը: «Սա մեր սահմանադրական իրավունքների կոպիտ խախտում է, ծառն աճել է առանց քաղաքապետարանի թույլտվության, բացի այդ 2 սեղանի տեղ է զբաղեցնում՝փչացնելով երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի տրամադրությունը: Էլ չեմ ասում, որ ծիրանի ծառ ա. զզվում եմ էդ մրգից»,- ասում է սրաճարանապահպան-ակտիվիստ, ծառահատության գիտությունների թեկնածու Էդիկ Սղոցյանը: Այսօր ապօրինի ծառի մոտակայքում ակտիվիստները ցույց են կազմակերպել՝ քաղաքապետարանից պահանջելով ապամոնտաժել կանաչ վնասատաուին: Ցուցարարներից ոմանք նշեցին, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում կգիշերեն այդտեղ այնքան ժամանակ,՝ մինչև  հարցը ստանա իրավական լուծում: Տեղի ունեցան որոշ բախումներ ոստիկանության հետ, սակայն վերջիններիս հաջողվեց զսպել ցուցարարներին և հանգստացնել էկոկրքերը: Այս պահի դրությամբ ցույցն ընթանում է խաղաղ սրճարանային պայմաններում:

Հարցի շուրջ հայտարարությամբ հանդես եկավ նաև քաղաքապետարանի՝ սրճարանապատման հարցերով վարչության պետի տեղակալ Զավեն Գործունյանը. «Մենք հարգում ենք մեր բոլոր քաղաքացիների հետագիծը, սակայն այսպիսի հարցերը պահանջում են տևական լուծում. պետք է հանձնաժողով կազմենք և պարզենք ծառի աճելու վայրի և վարչական օրենսգրքի համապատասխանությունը»: Սակայն ակտիվիստներին այս պատասխանը չի գոհացնում: Սկսնակ ծառահատ-սրճարանապահպան Կառլեն Պոկիկյանը հայտարարել է. «Ամբողջ քաղաքը ողողված է ծառերով, շնչելու տեղ համարյա չկա, և մենք պետք է պայքարենք այդ սակավաթիվ շնչատեղերի պահպանման համար»:

Այս հարցը մեծ աղմուկ է բարձրացրել նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ օգտատերերին բաժանելով երկու հակառակորդ խմբերի: Կրակի վրա յուղ է լցրել նաև Blognews.am կայքը՝ իր մոտ տարածելով կողմերի ստատուսները: Մասնավորապես ակտիվ օգտատերերից ստատուսագիր-հրապարակախոս Գնդակ տշողը գրել է. «Տո լավ, եղածը ծառ ա էլի, ինչ են էտ գռանտակերները վայնասունները կապել. սրճարանները առանց իրանց էլ լիքն են»: Նրան հակադարձել է մեկ այլ օգտատեր՝ ակտիվիստ Ալեն Սիմոնյանը. «Ձեզ ու ձեզ նմանների պատճառով է, որ այսօր ծառերի քանակը մոտ 3 անգամ ավելին է, քան սրճարաններինը: Իսկ թե ովքեր են կանգնած այսպես խոսացողների ետևում, մենք շատ լավ գիտենք, գիտենք նաև ծառամոլ պատվիրատուներին»:

Փորձագետների կարծիքով պետք է հետևել միջազգային փորձին, որն, ի դեպ, երբեք չի քաշում,  և համբերատար ու առանց վայրիվերումների սպասել քաղաքապետարանի վերջնական որոշմանը. դա կլինի միակ իրավական ճանապարհը այս գործընթացում:

Մհեր Խաչատրյան,

Ավագ թղթակից

10 Comments

  1. Ապօրինի ծառը որնա?))))) Կտռեք այդ ծառը, նա ապօրինի է :))))) Մեկ էլ դուք էք ապօրինի աճել:

  2. Ապօրինի ծառը որնա?))))) Կտռեք այդ ծառը, նա ապօրինի է :))))) Մեկ էլ դուք էք ապօրինի աճել:

  3. Robert Melikyan via Facebook Robert Melikyan via Facebook 25/04/2013

    te aporini srcharanum :DDD

  4. Մուշեղ Յուզբաշյան via Facebook Մուշեղ Յուզբաշյան via Facebook 25/04/2013

    Էդգար ջան, կտրելը «ր»-ով է գրվում ;), ծառը, եթե ապօրինի է, պետք է կտրել, կեցցե օրենքների գերիշխանությունը Հայաստանում

  5. Մուշեղ ջան տառասխալներ բոլորիս մոտ պատահում են: Ծառը ապօրինի չի աճում, դա է իմ ասածը:

  6. Մուշեղ Յուզբաշյան via Facebook Մուշեղ Յուզբաշյան via Facebook 25/04/2013

    ոնց չի աճում, հենա, մարդիկ նկարն էլ են դրել

  7. Նկարը բոլորս էլ տեսնում էնք,ապօրինի բառը սազեկան չի էս թեմային,պետք ա թույլտվություն խնդրեր որ աճեր?))

  8. Մուշեղ Յուզբաշյան via Facebook Մուշեղ Յուզբաշյան via Facebook 25/04/2013

    կապ չունի, եթե Էդիկ Սղոցյանն ա ելույթ ունեցել էս ծառի մասին, ուրեմն իրոք ապօրինի ա, ես հարգում եմ Սղոցյանին

  9. Tatev Avagyan via Facebook Tatev Avagyan via Facebook 25/04/2013

  10. Martin Irina via Facebook Martin Irina via Facebook 25/04/2013

    Սա ծառ չի` այլընտրանք ա

Մեկնաբանությունները փակ են.