Press "Enter" to skip to content

Yerevan City` Փակ շուկայի կտուրը քանդել է ինքնաբուխ ապամոնտաժող բրիգադը

«Պետք չէ ուռճացնել ապօրինությունների չափը` նենց չի, որ ընդհանրապես կամար չենք թողել,» - Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ — Մեր լրագրողական թիմը մոտեցավ չար լեզուների պնդմամբ Yerevan City-ի սեփականատեր Սամվել Ալեքսանյանին` պարզաբանումների համար. «Նախ, ուզում եմ ասել, որ ես բացառապես պատգամավոր եմ, օրենսդիր մարդ եմ և ոչ մի կապ չունեմ ոչ Yerevan City-ի, ոչ էլ որևէ այլ բիզնեսի` Natali-Pharm-ի, Моя Семья-ի կամ շաքարի որևէ մենաշնորհի հետ: Ոչ մի կապ` ես միայն օրենսդիր եմ», — նշեց Ալեքսանյանը:

«Իսկ եթե լուրջ, — շարունակեց նա, — ապա պետք է խոստովանեմ, որ մեր նպատակները Փակ շուկայում միայն բարին են: Մենք փորձում ենք այն վերակառուցել և գեղեցկացնել: Իսկ կտուրի կործանման պահը… դա, անկեղծ ասած, մենք չէինք նախատեսել… Պարզապես մի քանի երիտասարդներ` մեր Yerevan City-ի երիտասարդ աշխատողներից, որոշեցին, որ պետք է ապամոնտաժեն և.. տենց նախաձեռնող խումբ ստեղծեցինք… ինքնաբուխ, իհարկե` այդ ամենը ինքնաբուխի մեջ էր արվում…»:

Yerevan City-ի տառաճանաչ ներկայացուցիչներից մեկը նշեց, որ Փակ շուկան ոչնչացնելու միանշանակ ծրագիր չկա. «Փակ շուկան միանշանակ ոչնչացնելու նպատակ չկա: Ուղղակի չկա: Պարզապես նպատակը շուկայի ընդլայնումն է, որին խանգարում են կտուրն ու կամարները: Հա, մեկ էլ պատերը: Բայց դրանից զատ` շուկան մնալու է նույն նախկին մեր սիրելի շուկան: Հա, պարզապես այդքան փակ չի լինի, քնանի որ վերևը մտածում ենք ապակեպատ անել: Բայց մնացածը` ինչպես կար այդպես էլ կմնա»:

Սեփականատերը խոստանում է Փակ շուկայում կառուցել լրացուցիչ ապտեր և եվրո-կտուր:

Մեր թղթակցի այն հարցին, թե ինչպես է Yerevan City-ն վերաբերում նրան, որ շուկայի վերափոխումը հակասում է օրենքին, քանի որ այն մշակութային ժառանգություն է, Yerevan City-ի մեկ այլ ներկայացուցիչ արձագանքեց, որ «օրենքի պահով իրոք անհարմար ստացվեց, բայց սրանից հետո պետք է ձգտենք, որ ամեն ինչ արվի օրենքի շրջանակներում, բացի մի քանի փոքրիկ շինարարական լուծումներից»:

Yerevan City-ի խնդրահարույց շինարարության գծով ներկայացուցիչ Գալուստ Տուպիկյանը նշեց. «Մենք որևէ կապ չունենք քանդման ապօրինությունների հետ: Բոլոր ապօրինությունները արել է ինքնաբուխ ապամոնտաժոց բրիգադը, որը ինքնաբուխ առաջացավ և պահանջեց քանդել շուկայի մի մասը: Եթե չեմ շփոթվում, նրանք այս կողմ վազեցին վերջում»:

Չար լեզուները շարունակում են հետևել գործընթացին, սակայն արդեն ակնհայտ է, որ ապամոնտաժող բրիգադը մտադիր է լիովին ձևափոխել շենքը:

Չար լեզուները խոստովանոոմ են, որ այդ մակարդակի մշակութային վայրի ոչնչացում դեռ չեն տեսել: «Իրոք չենք տեսել», — նշում են չար լեզուները:

«Մենք լիովին մտադիր ենք ձևափոխել շենքը,» — նշում է Yerevan City-ի ինքնաբուխ ապամոնտաժող բրիգադի ղեկավար Կարեն Ավագյանը: «Դա չի արվում Սամվել Ալեքսանյանի բիզնեսը ընդլայնելու համար, այլ պարզապես մեր երիտ-թևի ինքնաբուխ որոշումն է: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ափսոս է քաղաքի կենտրոնում այդ մեծ տարածքը միայն մեկ հարկանի տուզիկ շուկա պահել: Կփորձենք ավելի մեծացնել, որ համ մեր ազգին լավ լինի, համ Yerevan City-ին: Իսկ եթե ավելի լուրջ` Yerevan City-ին:»:

Չար լեզուները խոստանում են հետևել գործընթացին և  հանրությանը ներկայացնել վերջին զարգացումները: «Մենք պարզապես ապշած են ապօրինության աստիճանով և քանդման աշխատանքների տեմպով, — նշում են չար լեզուները, — սակայն հույս ունենք, որ հանրային ճնշումը թույլ չի տա այս հսկա բուծիկի կառուցումը Երևանի մշակութային վայրերից մեկում»:

 

Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

5 Comments

  1. Hasmik Soghomonyan via Facebook Hasmik Soghomonyan via Facebook 30/05/2012

    Տառասխալները չհաշված, շատ լավն էր ։Ճ

  2. ba vonc gtnenq et inqnabux brigadin, xndrenq shaaat inqnabux ev patahakan aleqsanyani orinak 5erord tun* qandi???)))

Մեկնաբանությունները փակ են.