Ամանորյա մաղթանքներ ու ինչ կդնենք կայքում այս օրերին
December 30, 2011 5 Comments
Սիրելի՛ Ազգ,
Թույլ տուր մաղթել քեզ հոյակապ տարի: Շնորհակալություն մեզ shareելու, մեր կայք այցելելու և բոլոր այն ջերմ խոսքերի ու քննադատության համար, որ այս տարի ստացանք: Ի՞նչ սպասել ArmComedy-ից այս 10 բդաբլինչիկային օրերի ընթացքում: Մաս-մաս տեղադրելու ենք մեր վերջին ելույթը Մոսկվայի տանը` Comedy Night 11, էնպես որ հենց Մաքսիմ Գալկինի դեմքը բոլոր ալիքներով սկսի ձեզ նյարդայնացնել` համեցե՛ք:
Մաղթում ենք, որ նենց լավ ընտրություններ ունենանք այս տարի, որ ԵԱՀԿ դիտորդներն ասեն. «էս պրիկո՞լ եք անում»:
Մաղթում ենք, որ Ռուսաստանը մեզնից ոչ դռայվ տանի, ոչ հավես, ոչ կրեածիվ, ոչ զահլա, մենակ` մունՆաթ:







Միացեք մեզ Follow Us!