Press "Enter" to skip to content

Ամերիկացիներն անհամբեր սպասում են Քիմ Քարդաշյանի կարմիր խնձորին

Զույգ ծաղիկները արարողությունից առաջ

Լոս Անջելեսի սուրբ Սարգիս եկեղեցում կայացած պսակադրության ընթացքում XXI-րդ դարի ամենաճանաչված … (կոնկրետ մասնագիտությունը դեռ հստակեցվում է) Քիմ Քարդաշյանը երեք անգամ հայտարարեց, որ հնազանդ է լինելու իր ամուսնուն` ամերիկացի բասկետբոլիստ Քրիս Համֆրիսին: Ամերիկյան հասարակությունն անհամբեր սպասում է, թե երբ է Քրիսի մորաքույրը, համաձայն հին հայկական ավանդույթի, կարմիր խնձորով այցելելու Քիմի հորական տուն: Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ կարմիր խնձորը արդարացված չի լինի, քանի որ Քիմը արդեն երկար ժամանակ կույս չէ:

Պահպանողական վերլուծաբան, հաղորդավար Բիլ Օ’Ռայլին, հույս է հայտնել, որ կարմիր խնձորը հանրությանը կներկայացվի առանց ուշացումի, քանի որ նման օրինակը կոգևորի բազմաթիվ ամերիկացի դեռահասների զերծ մնալ նախաամուսնական սեռական հարաբերություններից: Նրան հուսադրում է այն  փաստը, որ հայկական հարսանիքի բոլոր մնացած ադաթները պահպանվել են: Քարդաշյանենց բակ մտնելիս փեսայի NBA թիմակիցները բարձր ազդանշաններ են միացրել, նույնիսկ չեն հրաժարվել պարել դհոլ-զուռնայի տակ: Հավաստի աղբյուրները պնդում են, որ Քիմի եղբայր Ռոբ Քարդաշյանը դանակով փակել էր փեսայի ելքը և բաց թողեց զույգին միայն 350 000 ԱՄՆ դոլար կթելուց հետո:

Զույգին հաջողվեց գումար խնայել Լոս Անջելեսի սիրահարների այգում ավանդական ֆոտոսեսիայի վրա` բազմաթիվ պապարացիները ուրախ էին անվճար լուսանկարել զույգին: Պապարացիներից մեկը մեզ հետ զրույցում ասաց` «Ընտիր նկարներ են ստացվել… էս ամիս դժվար կարանամ DVD-ի վրա գցել` լիքը ուրիշ սպասող ունեմ, բայց դե նենց մի երկու-երեք ամսվա ընթացքում կտամ իրանց նկարները»:

Արմենչիկը խուսափեց հոնորարի չափը նշելուց, բայց չբացառեց, որ կարող է մոտ ապագայում Ազգային Ժողով ընտրվել

Հարսանիքի հյուրերին իր անզուգական կատարումներով էր ուրախացնում երգիչ Արմենչիկը:  Ականատեսների վկայությամբ «Ալո դու էս, Hello դու էս» հիթի կատարման ժամանակ երաժշտական աշխարհի մի քանի հյուրերի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, իսկ Քրիստինա Ագիլերայի համար նույնիսկ շտապօգնություն են կանչել: Մեզ հետ հարցազրույցում Արմենչիկը նշեց, որ չի կարծում, որ պետք է կարմիր խնձոր ակնկալել` «Ախպեր ջան էն վիդեոն չե՞ս տեսել… ուրեմն ինտերնետում մի հատ սենց վիդեո կա` մեր հարսիկը մի հատ եզոտ նեգրի հետ նենց բաներ ա անում, որ մազերդ բիզ բիզ կկանգնի: Էդ նեգրին էլ Աստված տվել ա, չի խնայել…ջոկում էս…հաստատ կույս չի կարա ըլնի մեր հարսիկը: Ինչքան կարմիր խնձոր ուներ տվել ա էդ նեգրին»:

Հյուրերից շատերը չհասկացան, ինչու երաժիշտները հատուկ երգ նվիրեցին մատուցված խորովածին, իսկ մնացած բոլոր ուտեստները անտեսվեցին և մնացին առանց հատուկ երգի : Չնայած փեսայի կողմից բոլորը բոյով-բուսաթով մածուն կերած մարզիկ տղաներ էին, հարսի ազգությամբ հայ բարեկամներին հաջողվեց հաղթանակ տանել ավանդական հարսանիքը հարամ անող կռվի ժամանակ:

Երևանից հատուկ հրավիրված թամադան հարսանիքի ժամանակ 18 անգամ ասմունքեց, 47 անգամ կրկնեց «զույգ ծաղիկներ» արտահայտությունը, 64 անգամ` «մի բարձի ծերանաք»-ը և 214 անգամ միջոցառումը և նրա մասնակիցներին անվանեց «սուրբ» և իր կյանքում տեսած «ամենագեղեղցիկ ու ամենահաջող» հարսանիքը: Skype-ի միջոցով հեռավոր Երևանից Քիմին շնորհավորանքներ ուղարկեց պապիկի մորաքրոջ աղջիկ Լաուրա տատիկը: Հարսի նետած փունջը պատահաբար բռնեց հենց փեսան, ով բացատրեց որ NBA-ում խաղալուց հետո իր մոտ ռեֆլեքս է ձևավորվել: Իսկ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը բողոքեց, որ իրեն տարոսիկ ընդհանրապես չհասավ:

Կլինի՞ կարմիր խնձոր, թե ոչ ցույց կտա ժամանակը: Մեր խմբագրության անունից առաջարկում ենք գոնե սիմվոլիկ կարմիր iPod տանել խնամիներին:

17 Comments

  1. Հարսի նետած փունջը պատահաբար բռնեց հենց փեսան, ով բացատրեց որ NBA-ում խաղալուց հետո իր մոտ ռեֆլեքս է ձևավորվել:
    ԱԱաաաաաաաաաաաաա

  2. Ես չէի տեսել, որ ԱրմՔոմեդիի գլոխգործոցն է, լուրջ-լուրջ կարդում եմ, մտածում եմ. «Այ մարդ ապու՞շ են սրանք» :DDD

  3. Ես էլ չէի տեսել, ու մտածում եմ էս Արմենչիկի երգը ինչ ձև ա վրաները ազդել…. :)))))) ասեցի ուրիշների վրա էլ ա ազոդւմ :)))) loool

  4. Քիմի եղբայր Ռոբ Քարդաշյանը դանակով փակել էր փեսայի ելքը և բաց թողեց զույգին միայն 350 000 ԱՄՆ դոլար կթելուց հետո:
    աաաաաաաաաաաա

  5. «Ականատեսների վկայությամբ «Ալո դու էս, Hello դու էս» հիթի կատարման ժամանակ երաժշտական աշխարհի մի քանի հյուրերի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, իսկ Քրիստինա Ագիլերայի համար նույնիսկ շտապօգնություն են կանչել…» Տենաս Հայաստանո՞ւմ երբ ենք վատանալու էս «երգերից» :

  6. Armen Armen 22/08/2011

    ավանդական ծիսակատարությունների սիրահարների ցուցամոլության և կեղծավորության փայլուն նկարագրություն :))

  7. Վահան Վահան 22/08/2011

    Հավաստի աղբյուրները պնդում են, որ Քիմի եղբայր Ռոբ Քարդաշյանը դանակով փակել էր փեսայի ելքը և բաց թողեց զույգին միայն 350 000 ԱՄՆ դոլար կթելուց հետո:
    :Դ:Դ:Դ:Դ աաաաաաաաաաա լավն էր հոդվածը :Դ

  8. Armen Armen 22/08/2011

    ad absurdum…

  9. Elen Elen 22/08/2011

    APREEEEEEEEEEEEEEEEEEEEEEQQQ, HRASHQ ER!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  10. Edgar Edgar 23/08/2011

    Armenchiki replikan harsiki masin bacec, mera 🙂

  11. խեղճ խնամիները պետք է ժամանակի մեքենայով հեչից մի 10 տարի հետ գնան որ կարմիր խնձորի մասնակցեն:Ճ

  12. haykuhi ovakian haykuhi ovakian 01/10/2011

    shaaat lavn er, tramadrutyuns ktruk bardzratsav :DDD

  13. TrollFace TrollFace 17/12/2011

    ԲՈՑ ԵՔ ԴՈՒՔ ՀԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ

Մեկնաբանությունները փակ են.