Օլիգարխների մանդատը #23 PSA – Սոցիալական գովազդ


Սոցիալական գովազդների շարքը շարունակվում է: Այս անգամ անդրադառնում են ենք օլիգարխների Կարդալ ավելին Read more

Հրավիրում ենք ArmComedy-ի 2-րդ տարեդարձին

RSVP

Ժողովուրդ ջան`

Սեպտեմբերի 2-ին մեր կայքը դառնում է երկու տարեկան: Այդ կապակցությամբ հրավիրում ենք բոլոր ցանկացողներին ինչ-որ տեղ էլիտար ու մասամբ աննախադեպ միջոցառման` ArmComedy-ի ծնունդին: Սեպտեմբերի 2-ին, ժամը 7-ին հավաքվում ենք Հյուսիսային պողոտա 1 շենքի 9-րդ հարկում /հայտնի է նաև որպես ՌՈՍԳՈՍՍՏՌԱԽ-ի շենք/: Եթե չգտնեք, զանգեք 094 479714

Ուրեմն ինչ կա օրակարգում`

  • Շնորհավորում ենք մեզ
  • Էքսկուրսիա ենք ունենում CivilNet նորաստեղծ ալիքի ստուդիայում
  • Նկարում ենք NewsՀաբ-ի պիլոտային վեբիզոդը, բոլորովին LIVE, դուք էլ հանդիսատես եք լինում
  • Վայելում ենք գարեջուր
  • Խմում ենք BarCamp Արցախ գնացածների կենացը
  • Շփվում ենք, նոր մտքեր ենք քննարկում, ասում խոսում ուրախանում
  • Գնում ենք տներով

Բայց կա մի պայման` խնդրում ենք գալու մասին անպայման տեղեկացնել այստեղ կամ Ֆեյսբուքում comment թողնելով: Ու դե չենք ուշանում: Բոլորիդ սպասում ենք գրկաբաց, ոտնկայս ու լիաթոք:

 

London Symphonic Orchestra Appointed As New British Ambassador to Armenia

UK upgrades diplomatic mission to Armenia

Sources excitefully report that the replacement for current British Ambassador to Armenia Charles Lonsdale will  be the 42-member staff of the London Symphonic Orchestra. The new diplomatic team is due to arrive in late December 2011.

UK Foreign Office posted official notice about the decision on its website which states: “The decision may seem somewhat unorthodox, but we just happen to be a cutting-edge liberal nation. Plus, the guys at the orchestra wanted a change and we wanted to combine our mission to Armenia with something cultural and exciting. And here we go – a cool team of rotating professional musicians will now be fully available to the Armenian authorities and the public.” Կարդալ ավելին Read more

Հայ օլիգարխները մեկնաբանում են Սթիվ Ջոբսի հրաժարականը

Ցե

Apple ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսի հրաժարականը ցնցեց առանց այդ էլ հեշտ ցնցվող համաշխարային ֆինանսական շուկան և դարձավ միջազգային մամուլի ամենաքննարկվող թեման: Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես են նրա հեռանալուն վերաբերվում հայ օլիգարխները:

Շատ-շատ գոլդ համարով (Beeline, բայց 093-ով) կատարված հեռախոսազանգի ընթացքում պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտնեց, որ Կարդալ ավելին Read more

Տուֆտա համարները #22 PSA – Սոցիալական գովազդ

Սոցիալական գովազդների շարքը շարունակվում է: Այս անգամ անդրադառնում են ենք պետավտոտեսուչներին և Կարդալ ավելին Read more

Սամվել Ալեքսանյանը սեպտեմբերին կբացի ADIBAS-ի ներկայացուցչությունը Հայաստանում

Adibas-ը կենթարկվի որոշակի հայաֆիկացման և կկցվի Yerevan City-ներին

Շաբաթվա սկզբում Հայաստան էր այցելել աշխարհահռչակ ADIBAS ընկերության գլխավոր տնօրեն Հու Ձինչմոն: Աղբյուրների համաձայն նախնական համաձայնություն է ձեռք բերվել «Ալեքս Գրիգ» ընկերության հետ միասնական հայաստանյան մասնաճյուղ բացելու շուրջ: Կողմերը նաև չեն բացառում մոտ ապագայում NICE և REDBOK ապրանքանիշերի մուտքը Հայաստան:

Չինական կողմի ներկայացուցիչ Ձինչմոն հայտնեց լրագրողներին. «Մենք երկար վերլուծել ենք Հայաստանի շուկան և կարծում ենք, որ մեր ապրանքի լավագույն ներկայացուցիչը կարող է լինել պարոն Ալեքսանյանը և իր  Yerevan City սուպերմարկետների ցանցը»: Կարդալ ավելին Read more

Ամերիկացիներն անհամբեր սպասում են Քիմ Քարդաշյանի կարմիր խնձորին

Զույգ ծաղիկները արարողությունից առաջ

Լոս Անջելեսի սուրբ Սարգիս եկեղեցում կայացած պսակադրության ընթացքում XXI-րդ դարի ամենաճանաչված … (կոնկրետ մասնագիտությունը դեռ հստակեցվում է) Քիմ Քարդաշյանը երեք անգամ հայտարարեց, որ հնազանդ է լինելու իր ամուսնուն` ամերիկացի բասկետբոլիստ Քրիս Համֆրիսին: Ամերիկյան հասարակությունն անհամբեր սպասում է, թե երբ է Քրիսի մորաքույրը, համաձայն հին հայկական ավանդույթի, կարմիր խնձորով այցելելու Քիմի հորական տուն: Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ կարմիր խնձորը արդարացված չի լինի, քանի որ Քիմը արդեն երկար ժամանակ կույս չէ:

Պահպանողական վերլուծաբան, հաղորդավար Բիլ Օ’Ռայլին, Կարդալ ավելին Read more