Press "Enter" to skip to content

Էրդողանը դատապարտում է Սևանում հանգստացող թուրքերին

Էրդողանը կոչ է անում գոնե ամաչել

ՔԵՄԵՐ — Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը իր վերջին ելույթում դատապարտեց այն թուրքերին, ովքեր իրենց ամառային արձակուրդներն անց են կացնում Սևանա լճի լողափերում: Վարչապետը գտնում է, որ նման վարքը պետք է պետական դավաճանություն որակավորել և պատժել դավաճան թուրքերին օրենքի ամբողջ խստությամբ: «Դրանք թուրք կոչվելու իրավունք չունեն: Ոչ մի իրեն հարգող թուրք իր ոտքը չի դնի մեր պապերի կողմերից այդպես էլ չզավթած հողերը և չի հարստացնի մեր պապերի կողմից այդպես էլ չոչնչացված ազգի պետական բյուջեն»,- նշեց Էրդողանը ծովափնյա քաղաքում կազմակերպած ասուլիսի ժամանակ:

 

Թուրքիայի տուրիստական գործակալությունները, այնումենայնիվ, չեն զլանում վաճառել Սևանի ուղեգրեր: Մահմուդ Թրավել+Ü տուրիստական գործակալության տնօրեն Մահմուդ Տոմսողլուն բացատրեց, որ պահանջարկն աճում է ամեն տարի: «Սկզբից շատ քիչ թուրքեր էին հանգստանում Սևանում, սակայն օր օրի Սևանում կառուցվող հյուրանոցներն ու դոմիկներն ավելի գայթակղիչ են դառնում: Ասեմ Ձեզ, որ Սևանի գները շատ թանկ են մեր հայրենի Անթալիայի համեմատ, սակայն Անթալիայում չկան Սևանին բնորոշ հեծանվանավերը, խեցգետինները, այրվածքները ու ծովագյուղցիները: Սևանի շարմը ուրիշ է», — պատմեց Մահմուդը:

Սևանի հյուրանոցների սպասարկման մեջ մտնում է ջուր և արև...ու վերջ

«Stop Hermeni» թուրքական հասարակական կազմակերպության ղեկավար Թամազ Գյուլը տարիներ շարունակ կոչ է անում հայրենակիցներին զերց մնալ Հայաստան այցելելուց. «Ախր մենք նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունենք Հայաստանի հետ, եթե մի բան պատահի Սևանում կամ Ծաղկաձորում, մեր իշխանությունները չեն կարողանա միջամտել»: «Stop Hermeni»-ին հիմնել է ռեաբիլիտացիոն կենտրոն, որտեղ Հայաստանում հանգստացած թուրքերը վերականգնվում են մշակութային շոկից: «Մեր հանգստի վերջին օրը գնացինք Հայաստանի մայրաքաղաք` մի քանի հուշանվեր գնելու համար: Իրենց հուշանվերների շուկայում` Վերնիսլարում, ամեն ինչի վրա մեր Աղրը դաղ լեռի պատկերներն էին: Սկսեցի արտասվել…չէի հասկանում` ինչու են հայերն ուզում մեր լեռը խլել: Ետ վերադառնալու ճանապարհին մտածում էի, որ իմ ծախսած 2000 դոլարը հիմա հայկական բյուջե մտավ և, հավանաբար, կօգտագործվի հակաթուրքական գործունեության մեջ», — ասաց Ֆատիմա Թոգլուկը, ով էլ երբեք ոտք չի դնի Հայաստան:

Փողոցում հանդիպած միջին վիճագրական թուրքը կիսվեց մեր լրագրողի հետ, թե երկար կմտածի նախքան  ընտանիքի հետ Սևանում հանգստանալը: «Գիտեմ, որ պապս հաստատ չէր կարողանա գնալ Հայաստան ու ես դա լավ հասկանում եմ,  իսկ ես դե նոր սերունդ եմ ու, եթե հայերը դադարեն պահանջել, որ մենք տարբեր մոգոնված բաներ ընդունենք, խնդիր չեմ տեսնում Հայաստանում հանգստանալու մեջ» — ասաց միջին վիճակագրական թուրքը: «Իսկ WiFi կա՞»:

 
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

4 Comments

  1. Rubén Melkonyan via Facebook Rubén Melkonyan via Facebook 27/06/2011

    Sevanum turq ka? Hracan@ bereq)))

  2. «Stop Hermeni»-ին հիմնել է ռեաբիլիտացիոն կենտրոն, որտեղ Հայաստանում հանգստացած թուրքերը վերականգնվում են մշակութային շոկից: LOL

  3. Արավուսեցի Արավուսեցի 27/06/2011

    Ես էդ միջին վիճակագրական թուրքին ճանաչում եմ.հիմար գյադայա

  4. Անի Անի 17/01/2012

    Չգիտեմ ձեր հումորին որ կողմից նայեմ, եթե այն, թե Էրդողանի դարդը կտրվել է նման բաներ ասի, ասեմ որ ուրեմն դուք ընդհանրապես թուրքական քաղաքակնությունից հեռու եք, եթե մեխը խբում եք նրան, որ Սեւանում գները բարձր են, նորից չի արդարացնում այս անհամ հումորին: Ասեմ ես սկզբից կարդացի, չէի նկատել որ ձեր կայքից է ու շատ նորմալ վերաբերվեցի, քանի որ Էրդողանից հեռու բան չի, ուղղակի զամացա, որ թուրքեն են հանգստանում Սեւանում, դա էր ինձ համար անակնկալը, դրանից նայեցի կայքին, տեսա դուք եք:

Մեկնաբանությունները փակ են.