Press "Enter" to skip to content

Կառավարությունը լուրջ խոսակցություն կունենա կոռուպցիայի հետ

Մի հատ նստենք, հասկանանք ի՞նչ ա ուզում այդ կոռուպցիան

ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց չպայքարել կոռուպցիայի դեմ, այլս սկզբից մի հատ լուրջ, տղավարի խոսակցություն հետը ունենալ: Այս մասին հայտնի դարձավ առավոտյան տեղի ունեցած կառավարության նիստից, որի ընթացքում նախարարները միաձայն ընդունեցին «Կոռուպցիոն թյուրիմացությունների նվազեցման մասին» հայեցակարգը: «Առճակատ կոնֆլիկտի գնալ միշտ էլ կարելի է, սակայն կոռուպցիան տարիքով և հասուն երևույթ է: Այս պահին ավելի նպատակահարմար է նրա մոտիվները հասկանալ ու բանակցությունների միջոցով հարցը լուծել», — գրված է կառավարության կողմից ընդունված հայեցակարգում:
Պաշտոնյաների հավաստմամբ կոռուպցիայի դեմ պայքարը տարվում է շատ վաղուց, սակայն հասարակ քաղաքացիների իրական փորձը վկայում է միայն վերջինիս աճի մասին: Կոռուպցիայի դեմ ուղղված ջանքերը ընդամենը բարձրացրեցին կաշառքի գինը: Համաձայն ՀՀ քաղաքացու մենյուի 2002 թ. գաիշնիկի հետ բարիշելը տատանվում էր 500-1000 դրամի սահմաններում, իսկ 2009 թ. մտավ 5000-10000 դրամի սահմանը: Մեր գաղտնի աղբյուրի տեղեկատվության համաձայն` «2002-ին 10000-ով նույնիսկ կարելի էր իրանց «Պեժոն» մի երկու կռուգ քշել»:

Les gaichniques n'offrent pas de meilleur service

«Առաջին հայացքից նման գնաճը պետք է պայմանավորված լիներ կաշառքի դիմաց մատուցվող ծառայության որակի կտրուկ աճով, սակայն գաիշնիկների կողմից կաշառք վերցնելու գործընթացը ոչ ժպիտով համեմվեց, ոչ սփոփիչ կռուասանաով», — ասաց 2007թ. կոռուպցիայի հայկական  ցեղատեսակի դեմ պայքարող կանադացի փորձագետ Ֆրանսուա Վեզինան, MAAC.

Նախաձեռնությունը երկու ձեռքով սատարեց ՄԻԱՍԻՆ շարժումը:  «Հասկանում եմ, որ մեր կարծիքը շատ հաճախ համընկնում է կառավարության կարծիքի հետ, բայց վստահեցնում եմ, որ դա զուտ պատահական է: Իսկ կոռուպցիայի դեպքում իրոք ժամանակն է մարտավարությունը փոխել, մի հատ նստել խոսել, տեսնել որոնք են կոռուպցիայի պատճառները: Մենք փորձեցինք պաստառներով պայքարել դրա դեմ, բայց արի ու տես, որ ողջ մնաց», — բացատրեց Գևորգ Շվոնդերյանը` շարժման շարժիչներից մեկը:

Ընդունված հայեցակարգը նշում է, որ միայն լուրջ խոսակցությունը կոռուպցիայի հետ, գուցե նույնիսկ մի փոքր խաշի սեղանի շուրջ հնարավոր կդարձնի հասկանալ կոռուպցիայի իսկական պատճառները: Ակնկալվում է, որ մի քանի բաժակից հետո կոռուպցիան կանկեղծանա ու կխոստովանի ինչպես կարելի է նրան հաղթահարել: Այդ նպատակին հասնելու համար օգտագործվելու են երկրի միասնական ռեսուրսները`  Լեռնային Ղարաբաղից է բերվելու 15 լիտր լավագույն թթի օղի և մի շատ գեղեցիկ ասմունքող թամադա Գյումրիից:

Զրույցի գաղափարը ողջունում են նաև ընդդիմադիր գործիչները` «Զրույց ասածը մի քիչ շատ ընդհանուր է: Այ եթե կոռուպցիայի հետ բանակցությունները երկխոսություն անվանվեն` դա բոլորովին ուրիշ բան կլինի», — կիսվեց ակտիվիստ Աստղիկը:
Այս նյութը պատրաստվել է ՎԿԱ ծրագրի շրջանակներում – EBG Disclaimer

3 Comments

  1. NM NM 06/06/2011

    игла в яйце, яйцо в утке, утка в зайце, заяц в сундуке, сундук на дереве, дерево на острове, остров в океане…….там лежит погибель Чахлика Невмерующего, тоесть коррупции ))))))

  2. Les gaichniques:)) Փաստորեն սպասենք GTZի մասին գերմաներեն տեքստերի:Ճ

Մեկնաբանությունները փակ են.