Press "Enter" to skip to content

Ժամկետնանց ձվի մեջ հայտնաբերվել է դինոզավր

Ժամկետնանց ապրանքներ բոլորի համար

ԵՐԵՎԱՆ– Ինչն է եղել առաջինը՝ հավը, թե՞ ձուն։ Այս հարցին արդեն կարող է պատասխանել 36–ամյա արաբկիրցի Խաչիկ Քոնսումյանը։ Իր կնոջ՝ Նաիրայի անկնրկնելի լոլիկով ձվածեղը համտեսելու նպատակով Երևանի MegaGreat սուպերմարկետների ցանցի Արաբկիր մասնաճյուղից նա գնել էր 10 հատ հավկիթ։ Որքան էր Քոնսումյանների զարմանքը, երբ ջարդելով ձվերից մեկը՝ մեջը հայտնաբերվեց փոքրիկ վելոցիռապտոր մակնիշի դինոզավրը։

Խաչիկի խոսքով դա առաջին դեպքը չէ, երբ MegaGreat սուպերմարկետից ժամկետնանց ապրանք են գնում։  «Հասկացանք ժամկետն անցել ա, բայց մի միլիոն տարի՞։ Մարդուն ձեռ են առնում դրանք», – վրդովվում է ձվածեղ այդպես էլ չհամտեսաց Խաչիկը։ «Ավելի ստույգ 65 միլիոն տարվանից ոչ պակաս», – ուղղում է նրան հնէաբան Տարոն Միռումյանցը ՝ «ընդհանրապես հրաշք է, որ այդքան երկար տարիներ դինոզավրի ձուն մնացել է MegaGreat–ի վիտրինայի վրա և չի վաճառվել»։

MegaGreat–ի տնօրինությունը հերքեց նման վարկածը, հիմնավորելով, որ իրենց ամբողջ ապրանքը ամենաբարձր որակի է, իսկ հին, փչացած ապրանքների գնողները ՝ «կլյաուզնիկ» են։ «Սրանք ցիրկ են։ Եթե տենց բան եղել ա, որեմն էդ հաճախորդը պետք ա վաբշե ձենը կդրի ու հոժար լինի։ Մեր մոտ էկզոտիկ ձվերը 20 000 դրամից են սկսում։ Եթե էդքան պրիլիչնի մարդ ա, թող հետ վերադարձնի մեր ձուն ու տարբերությունն էլ վճարի։ Մենք բարեգործություն չենք այլ բիզմես։», – ասաց վերջերս մի բավականին արտասահմանյան երկրում վերապատրաստում անցած PR մենեջեր Նոռա Գնդոյանը։ Գնդոյանը սպառնաց, որ եթե սուպերմարկետների դեմ անհիմն մեղադրանքները շարունակվեն, ապա նրանք կստեղծեն սուպերմարկետների իրավունքների պաշտպանության միություն և դատի կտան դժգոհ հաճախորդներին։ «Մեկ-մեկ նենց մուննաթ դեմքերով են դուրս գալիս մեր խանութներից, ոնց որ մենք իրանց փող ենք պարտք», — հավելեց PR մասնագետը:

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ–ներից մեկը խոստացավ անպայման ընթացք տալ այդ ահազանգին և ստուգումներ անցկացնել MegaGreat–ի բոլոր մասնաճյուղերում, եթե Քոնսումերյանները կարողանան առնվազն 20–30 ստորագրություն հավաքել դինազավրներ հայտնաբերած այլ սպառողներից։ ՀԿ տնօրենը հույս հայտնեց, որ նման դեպքեր այլևս չեն կրկնվի և մի քանի բրոշյուրներ նվիրեց ընտանիքին։

Գրիշան փորձել է կծել ՛Ջրմուղի՛ աշխատողին

Իսկ դատարանը հրաժարվեց ընդունել տուժված սպառողների հայցը, հիմնավորելով, որ չկան բավական չափով ապացույցներ MegaGreat–ին ժամկետնանց ապրանքերի վաճառքում մեղադրելու համար։«Եթե դինոզավրը թարմ վիճակում է եղել, ուրեմն բացառվում է, որ այն շատ հին լինի», – գրված էր հայցի մերժման արձանագրության մեջ։ Մինչ Քոնսումերյանները փորձում են որոշակի փոխհատուցում ստանալ՝ վելոցիռապտոր Գրիշան արդեն երկու ամսեկան է։ Խաչիկի խոսքերով դինոզավրը բավականին խելացի է, սակայն շատ ագրեսիվ։ «Մեր տան ամբողջ կահույքը արդեն փչացրեց իրա ճանկերը սրելով։ MegaGreat–ն ա վերանորոգման փողը տալու՞», – բողոքում է տիկին Նաիրան։

ՎԿԱ – EBG

 

3 Comments

  1. Ruzo Ruzo 30/03/2011

    tuyl er (

  2. Sudden Sudden 30/03/2011

    Նման ֆանտաստիկա միայն Հայաստանում կարող է պատահել: Կարծում եմ մսեղենի բաժում էլ մամոնտի միս կգտնեք, եթե լավ փնտրեք, էլ չեմ խոսում խավիարի հավանական բովանդակության մասին, ինչ արած՝ բիզՄեսը բիզՄես է… :)))))))))))))))))))))))))))))))

  3. Oksanna Oksanna 15/04/2011

    Shat lavn er, uxxaki hrashq humora, dzez havasary chka…

Մեկնաբանությունները փակ են.