Ժամկետնանց ձվի մեջ հայտնաբերվել է դինոզավր
March 30, 2011 3 Comments
ԵՐԵՎԱՆ– Ինչն է եղել առաջինը՝ հավը, թե՞ ձուն։ Այս հարցին արդեն կարող է պատասխանել 36–ամյա արաբկիրցի Խաչիկ Քոնսումյանը։ Իր կնոջ՝ Նաիրայի անկնրկնելի լոլիկով ձվածեղը համտեսելու նպատակով Երևանի MegaGreat սուպերմարկետների ցանցի Արաբկիր մասնաճյուղից նա գնել էր 10 հատ հավկիթ։ Որքան էր Քոնսումյանների զարմանքը, երբ ջարդելով ձվերից մեկը՝ մեջը հայտնաբերվեց փոքրիկ վելոցիռապտոր մակնիշի դինոզավրը։
Խաչիկի խոսքով դա առաջին դեպքը չէ, երբ MegaGreat սուպերմարկետից ժամկետնանց ապրանք են գնում։ «Հասկացանք ժամկետն անցել ա, բայց մի միլիոն տարի՞։ Մարդուն ձեռ են առնում դրանք», – վրդովվում է ձվածեղ այդպես էլ չհամտեսաց Խաչիկը։ «Ավելի ստույգ 65 միլիոն տարվանից ոչ պակաս», – ուղղում է Կարդալ ավելին Read more












Միացեք մեզ Follow Us!