«ԹԱՐՍ» սուպերմարկետի հաջողության գաղտնիքները

Ինչպես ստիպել հաճախորդին գնալ այլ սուպերմարկետ

Թարս սուպերմարկետները սկսեցին սնկի պես աճել Երևանի բոլոր այն վայրերում, որտեղ կար մեծ ու ազատ տարածք:  Ի տարբերություն այլ հայկական «օբյեկտների» Թարսը ջանքեր չէր թափում սկզբից լավը լինել, հետո աստիճանաբար փչացնել սպասարկումը: Թարսը վատն էր առաջին օրվանից: Այնտեղ, որտեղ բացվում էր Թարս, դանդաղ մարում էին բոլոր մանր խանութները և բնակիչները արդեն ստիպված էին այցելել Թարս: Այդ բնակիչներից մեկը ես էի, և այս մի քանի տարվա ընթացքում հասցրեցի նկատել Թարսի աշխատանքի շատ առանձնահատկություններ ու հասկանալ ինչպես Թարսին հաջողվեց իր հաճախորդների մեծ մասին ստիպել այցելել այլ սուպերմարկետներ: Վերջերս իմացա, որ Թարսը վաճառվել է 11 միլլիոն դոլարով: Գուցե Թարսի աշխատաոճի այս առանձնահատկությունները կօգնեն հասկանալ պատճառները: Կարդալ ավելին Read more

Fail/Win Pics Collection #5 (13 pics)

Fail?

Նախ և առաջ շնորհակալություն բոլոր նկար ուղարկողներին: Նման լուսանկարներ բոլորս էլ ինչ որ մի օր արել ենք: Նկարել ենք ֆոտոխցիկով, կամ բջջայինով հետո գցել ենք facebook, ֆորում, կամ էլ մեյլ արել ընկերներին: Մեր նպատակն է հավաքել այս բոլոր գլուխգործոցները մի տեղում և կիսվել նրանցով մնացածների հետ: Որպեսզի Ձեր արած լուսանկարը հայտնվի մեր հաջորդ հավաքածուի մեջ անհրաժեշտ է այն ուղարկել մեր մեյլին և գրել ինչ անուն պետք է նշվի, որպես ուղարկողի անուն: Շարունակեք մեզ ուղարկել Ձեր նկարները, նաև WIN ֆորմատի մեջ` Կարդալ ավելին Read more

Երիտասարդ օլիգարխների դպրոց

օլիգարխ

Սաներին սովորեցնում են լեզու գտնել իշխանությունների հետ

Երևանում իր դռներն է բացել երիտասարդ օլիգարխների դպրոցը, որը նպատակ ունի դաստիարակել XXI դարի Հայաստանին վայել պատանիներ: Դպրոցը հայտեր է ընդունում 14-18 տարեկան երիտասարդներից և արդեն ստացել է շուրջ 50000 դիմում, Երևանից, մարզերից և նույնիսկ հեռավոր Սփյուռքից: Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրություն, կենսաչափական տվյալներ (քաշը, վզի հաստությունը), երաշխավորագիր գործող օլիգարխից կամ զանգ շատ վերևից: Կարդալ ավելին Read more

2 սկետչ` Սարգսյան-Ալիև հանդիպում + Բրյուսովի դեկանտում

2 հատ էլ սկետչ մեր վերջին Comedy Night-ից:

Դրվագ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումից:

Երկրորդ սկետչը տեղի է ունենում Բրյուսվի անվան լեզվաբանական համալսարանի դեկանատներից Կարդալ ավելին Read more

Տատիկը ահազանգում է թոռան անտարբերության մասին

«Ախր ես իրոք վատ տատի չեմ եղել իմ թոռան համար»

Արաբկիր համայնքի բնակիչ Նազելի Ասատրյանի 27-ամյա թոռ Սարգիս Մանուկյանը մոտ երեք ամիս չի այցելել իր մայրական կողմի տատիկ` Նազելիին: Նազիկ տատին արդեն ահազանգել է Սարգիսի ծնողներին և մի շարք այլ բարեկամներին դեպքի կապակցությամբ: Հաջորդ շաբաթ Նազիկի տանը մեկնարկում է փակ խորհրդակցությունների շարք Սարգիսի վարքի կապակցությմբ, որի արդյունքում կարող է ձևավորվել փաստահավաք խումբ կամ միանգամից ընդունվել դատապարտող բանաձև:
Կարդալ ավելին Read more

Մուբարաք, հեռացի՛ր` տաք-տաք ռեպորաժ


Մի խումբ հայ երիտասարդներ, Ֆեյսբուքում event ստեղծեցին, մի քանի պաստառ սարքեցին ու հավաքվեցին Եգիպտոսի դեսպանատան դիմաց: Նրանք պահանջում էին ազատություն Եգիպտոսի համար և Մուբարաքի շուտափույթ հեռացում: Այս ամենը արվեց չնայած դեսպանատունը լավ թաքնված վայրում էր գտնվում, իսկ եղանակը հեչ եգիպտական չէր: Կարդալ ավելին Read more

Դաշնակցությունը առաջ է քաշում երկաթոռ Նախագահի գաղափարը

Միապալատ խորհրդարանի ընտրությունները դորդուբեշ արեցինք՝ նոր մտքեր են հարկավոր

Վերջերս արտահայտված երկպալատ խորհրդարանի գաղափարը կարող է վերջ դնել Դաշնակցության ընդդիմադիր ֆազային (չշփոթել Լուսնի ֆազաների հետ)։ Արդեն մեկ շաբաթ ՀՅԴ Բյուրոյում շարունակվում է քաղաքական էյֆորիան։ Իշխանությունների կազմակերպած ընտրություններից չափազանց դժգոհ կուսակցությունը ողջունում է այդ նույն իշխանությունների նոր ընտրություններ կազմակերպելու գաղափարը։ Միաժամանակ կուսակցությունը առաջարկում է սահմանադրական բարեփոխումների հսկա փաթեթ, որը թույլ կտա էլ ավելի Կարդալ ավելին Read more

Ձյան թեմայով` այս անգամ մոտիվատոր

Կտցրու, որ մեծացնես

Click to enlarge

Փորձեք լուսանկարի վրա գտնել Կարեն Կարապետյանին:
Հատուկ շնորհակալություն Տարոն Թիթիզյանին լուսանկարի համար:

3D Update: Behind the Laughter – Bonus Webisode


Այս օրերին մենք աշխատում ենք այն հաղորդման վրա, որը կշարունակի 3D Update–ի գործը և կլինի ավելի լավը ամեն առումով։ Այսօր մեզ մատուցեցին մի անակնկնկալ՝ ահա այս հոլովակը, որտեղ հավաքված են կադրից դուրս մնացած ջրիկություներ, կիքսեր և ընդհանուր գժություն։ Յուրաքանչյուր վեբիզոդի վրա աշխատանքը չափազանց ծանր է, և սրանք ջրիկության բացառիկ պահերն են։ Եթե ուզում եք տեղյակ լինել նոր նախագծի առաջընթացից հետևեք մեր կայքին․․․և օրական առնվազն երեք բարի գործ արեք․․․կամ չորս։

As we get ready to launch an enhanced version of 3D Update we want to share some bloopers and sheer craze from our old studio. These are rare moments of fun from our very serious and exhausting work on every webisode. Stay in tune with www.armcomedy.com to get updates on the preparation of the new show. If you wanna speed it up do at least 3 good deeds every day…or four.

Հայաստանը դատապարտում է Եգիպտոսի բռնությունները խաղաղ ցուցարարների դեմ

Հայաստանը դատապարտում է եգիպտացի իրավապահների ճնշումները ցուցարարների դեմ

ԵՐԵՎԱՆ – Հայաստանի ղեկավարությունը կոշտ քննադատություն է հնչեցրել Եգիպտոսում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի և ժողովրդավարության նահանջի կապակցությամբ: ՀՀ նախագահական նստավայրի խոսնակ Սանիկ Սահակյանը երկուշաբթի ներկայացրեց պաշտոնական Երևանի դիրքորոշումը. “Անընդունելի է, որ միջազգային հանրության անդամ կիրառի ուժ իր սեփական ժողովրդի նկատմամբ 21-դ դարում: Հոսնի Մուբարակը պետք է հայտարարի արտահերթ ընտրություններ և փորձի աջակցություն ստանալ ժողովրդավարական ճանապարհով , այլ ոչ ակնհայտ ճնշումներով սեփական ժողովրդի վրա: Մենք ուշադիր հետևում ենք Եգիպտոսի զարգացումներին և կոչ ենք անում բոլոր կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ”: Կարդալ ավելին Read more